Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության գալու կապակցությամբ և շնորհավորել երկու հարևան երկրներին ու ժողովուրդներին այս կարևոր իրադարձության առթիվ,ա սվում է Իրանի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրությունում:
«Իրանը միշտ ողջունել է խաղաղության, հաշտեցման և կայունության հաստատումը տարածաշրջանում, հատկապես իր հարևանների միջև՝ երկրների տարածքային ամբողջականության պահմանմամբ», – ասվում է Փազեշքիանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրությունում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ։