Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Առաջիկա ամիսներին Թուրքիան կսկսի «Զանգեզուրի միջանցքի»՝ իր տարածքով անցնող 224 կիլոմետրանոց հատվածի աշխատանքները. թուրք նախարար

Առաջիկա ամիսներին Թուրքիան կսկսի «Զանգեզուրի միջանցքի»՝ իր տարածքով անցնող 224 կիլոմետրանոց հատվածի աշխատանքները. այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Ստամբուլի տեխնիկական համալսարանում, հաղորդում է milliyet.com-ը:

««Զանգեզուրի միջանցքը» կսկսվի Ադրբեջանից, կանցնի Հայաստանով կամ Իրանով, ապա Նախիջևանով, հետո Դիլուչուով և Կարսով և կմիանա Բաքու-Թբիլիսի գծին։ Փաստորեն, այն նաև որոշակի առումով կմիանա մեր երկրի երկաթուղային ցանցին։ Այդ ուղղությամբ շինարարական աշխատանքներն ադրբեջանական կողմում շարունակվում են», – ասել է նա:

«Զանգեզուրի միջանցք» եզրույթն իր վտանգավոր բովանդակությամբ օգտագործում են Թուրքիան, Ադրբեջանը, նաև Ռուսաստանը և այլ երկրներ։ Այն կտրելու է Հայաստանն Իրանից։ Իրանն այլևս չի լինելու Հայաստանի սահմանակից երկիր։ «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանը կապելու է Նախիջևանին, նաև Թուրքիային, ինչի պատճառով Հայաստանն ամբողջովին հայտնվելու է թուրք-ադրբեջանական շրջափակման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։