Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը նախազգուշացում է արել «ահաբեկիչներին», տեղեկացնում է BBC News-ը:
«Ահաբեկիչներ ամենուր, զգույշ եղեք: Եթե սպառնաք մեր հայրենիքին, նախագահ Թրամփը կգտնի ձեզ»,- գրել է Ուոլցն իր թվիթերյան էջում՝ հրապարակելով Իրաքում ԴԱԻՇ-ի անդամների սպանության կադրերը, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նշենք, որ այսօր ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրաքում ԴԱԻՇ-ի փախած առաջնորդին վերացնելու մասին, ինչի առնչությամբ Ուոլցը նշել է. «Մեր անվախ մարտիկներն անխնա հետապնդեցին նրան: Նրա թշվառ կյանքը կարճվեց ԴԱԻՇ-ի մեկ այլ անդամի հետ՝ համաձայնեցնելով Իրաքի կառավարության և Քրդստանի տարածաշրջանային կառավարության հետ: ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՈՒԺԻ ՄԻՋՈՑՈՎ»:
BBC News-ը, վկայակոչելով Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ-Սուդանիին, հայտնել է, որ խոսքը Աբդուլլահ Մակկի Մուսլիհ ալ-Ռիֆայի մասին է, որը հայտնի է նաև որպես Աբու Խադիջա, որը «համարվում էր Իրաքի և ամբողջ աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչներից մեկը»: