Երեքշաբթի, Հոկտեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և քրիստոնյա առաջնորդները կոչ են արել Մեծ Բրիտանիային քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակման համար

12/03/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ Տեր Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանն ու քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են Մեծ Բրիտանիայի վարչապետին՝ կոչ անելով  ՄԹ կառավարությանը քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման համար:

«Մեծարգո վարչապետ և Գանձապետարանի առաջին Լորդ՝  Պարոն Քիր Սթարմեր 

Խնդրում եմ ընդունեք իմ՝ Միացյալ Թագավորությունում Հայոց Եկեղեցու Առաջնորդիս, երախտագիտությունը, այս անորոշ ժամանակներում Եվրոպայում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ձեր աննկուն ջանքերի համար: Մեր աղոթքներն ուղղված են Ձեզ և բոլոր նրանց, ովքեր անխոնջաբար աշխատում են վերջ տալ պատերազմին:

Ես, իմ հոգևոր եղբայրները, դիմում ենք Ձեզ հատկապես արտահայտելու մեր խորին մտահոգությունը հայ ժողովրդի նկատմամբ շարունակվող՝ Մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, մասնավորապես՝ ալիևյան ռեժիմի կողմից Ադրբեջանում քսաներեք հայերի անազատության մեջ ապօրինի պահելու կապակցությամբ:

Արցախից (Լեռնային Ղարաբաղ) 120 000 հայերի բռնի տեղահանումից հետո,  2023թ-ին Ադրբեջանը կամայականորեն ձերբակալել, կալանքի տակ է առել և շինծու հիմքերով մեղադրանքներ է առաջադրել Արցախ կառավարություն քսաներեք պաշտոնյաների և ռազմագերիների, ինչպես նաև քաղաքացիական անձանց նկատմամբ: Այս անձինք, արդար դատավարության բոլոր հիմնական սկզբունքների խախտմամբ, այժմ դատաքննության են ենթարկվում:  Նրանք զրկված են իրենց ընտրությամբ իրավական ներկայացուցչությունից, իսկ փաստաբաններին, օտարերկրյա դիտորդներին և լրագրողներին արգելվում է մուտք գործել դատարանի դահլիճ կամ, նույնիսկ, երկիր։ Կալանավորները ենթարկվել են և շարունակում են ենթարկվել դաժան վերաբերմունքի: 

Նրանց կալանքի տակ պահելը և ներկայիս ընթացող  դատավարությունը Մարդու միջազգային իրավունքների և Միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ և կոպտագույն խախտում է հանդիսանում: Անմարդկային և ստորացուցիչ պայմաններում նրանց բանտարկությունը Բաքվում խստորեն դատապարտվել է բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Անդրադառնալով Ադրբեջանում կամայականորեն ձերբակալված բոլոր անձանց, այդ թվում՝ հայերին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար՝ Պրն Ֆոլկեր Տյուրկը հայտարարել է. «Նրանք պետք է անմիջապես ազատ արձակվեն  և պետք է լիովին հարգվեն արդար դատավարության նրանց իրավունքները»։(4-ը մարտի, 2025թ.):

Ադրբեջանի՝ շարունակաբար ճնշումները թափանցիկություն և մարդասիրական օգնության վրա վերջերս արտահայտվեց ինչպես երկրում BBC-ի գործունեության դադարեցմամբ՝ լռեցնելով անկախ լրատվության ձայնը, այնպես էլ երկրից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) վտարմամբ՝ միակ կազմակերպության, որը կալանավորներին մարդասիրական օգնություն էր տրամադրում և հանդիսանում էր նրանց միակ փրկօղակը: Այսպիսով, կալանավորները լիովին մեկուսացված են և մեծանում են նրանց նկատմամբ վերաբերմունքի և բարեկեցության հետ կապված լուրջ մտահոգությունները: Նրանց առողջության վատթարացման նշանները գնալով ավելի ակնհայտ են դառնում: Թերևս ամենահայտնի կալանավորը՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, արդեն երկու շաբաթ է, ինչ գտնվում է հացադուլի մեջ՝ ի նշան բողոքի:

Միացյալ Թագավորությունը եղել է Մարդու իրավունքների և օրենքի գերակայության ջատագովը, և այդ է պատճառը, որ ես դիմում եմ Ձեզ՝  վարչապետին, և խնդրում եմ վճռական քայլեր ձեռնարկել  և կոչ անել անհապաղ ազատ արձակել բանտարկյալներին: Ես և Միացյալ Թագավորության և Իռլանդիայի հայ համայնքը, որը ես ներկայացնում եմ, խնդրում ենք Ձեզ պահանջել Ադրբեջանից՝ պահպանել իր միջազգային պարտավորությունները։ Ավելի գլոբալ առումով, մենք կոչ ենք անում Ձեր կառավարությանը՝ եվրոպական այլ գործընկերների հետ միասին, միջկառավարական հարթակների միջոցով լուծել այս հրատապ խնդիրը:

Միացյալ Թագավորության ամուր դիրքորոշումը և հզոր ուղերձը, որ մարդու իրավունքների խախտումները չեն հանդուրժվի, կօգնի ապահովել արդարության գերակայությունը։ Պ-ն վարչապետ,  մենք խդրում  ենք  հանդես գալ հանուն Բաքվում՝ Ադրբեջանում ապօրինի և անարդարացիորեն ազատազրկվածների իրավունքների պաշտպանության, և օգնել ապահովելու, որ նրանցից յուրաքանչյուրը և բոլորն ապահով կերպով վերադարձվեն Հայաստան՝ իրենց տներն ու ընտանիքները: Ես հուսով եմ, որ մեր ամենանվիրական և հրատապ կոչը լսելի կլինի և հաշվի կառնվի: 

Իմ կողմից ցանկացած այլ տեղեկատվություն տրամադրելու կամ ցանկացած այլ ճանապարհով օգտակար լինելու կարիքի դեպքում, ես ուրախ կլինեի անվերապահորեն դա անել»,- նշված է նամակի մեջ: 

Նամակի տակ ստորագրել են

Եպիսկոպոս Հովակիմ Մանուկյան՝ Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում Հայ եկեղեցու թեմ

Արքեպիսկոպոս Անգաելոս՝ Լոնդոնի Ղպտի Ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս և Միացյալ Թագավորությունում Պապական Լեգատ

Մետրոպոլիտան Նիկիտաս՝ Թյաթեյրայի և Մեծ Բրիտանիայի արքեպիսկոպոս, Հույն Ուղղափառ Եկեղեցի, Տիեզերական Պատրիարքություն

 Գերապատիվ Ջեյմս Կարրի՝ Վեստմինսթերի օժանդակ եպիսկոպոս, Կաթոլիկ Եկեղեցի

Արքեպիսկոպոս Աթանասիուս Թոմա՝ Մեծ Բրիտանիայում Ասորի Ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս

Գերապատիվ Քրիստոֆեր Չեսուն՝ Սադոքի եպիսկոպոս, Անգլիկան Եկեղեցի

Գերապատիվ Նիկոլաս Բեյնս՝ Լիդսի Եպիսկոպոս, Անգլիկան Եկեղեցի

Գերապատիվ Տեր Ֆիլիպ Մունստեֆեն՝ Վինչեսթերի եպիսկոպոս, Անգլիկան Եկեղեցի

Եպիսկոպոս Մայք Ռոյալ՝ Գլխավոր քարտուղար, Եկեղեցիները Միասին՝ Անգլիայում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վարորդները նախորդ ամսվա աշխատավարձը դեռ չեն ստացել, էլ ուր մնաց դիմում գրեն. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ

Հաջորդ գրառումը

Թուրքիան և Ադրբեջանը դիտարկում են Հայաստանը որպես թշնամի պետություն. Արսեն Ջուլֆալակյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե մեր թիմում հայտնհվի մեկը, որն ընտրություններին ավելի շատ ձայներ կհավաքի, ես միայն ուրախ կլինեմ. Քոչարյան

07/10/2025
Նորություններ

Փարաքար համայնքի ավագանին ղեկավար է ընտրել Օնիկ Ախվերդյանին

07/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե խաղաղության փաստաթուղթը չունի երաշխիքներ, ուրեմն այն փաստաթուղթ է ընտրությունների համար. Քոչարյան

07/10/2025
Նորություններ

Քաղաքական հայտ՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի. Թաթոյան

07/10/2025
Հաջորդ գրառումը

Թուրքիան և Ադրբեջանը դիտարկում են Հայաստանը որպես թշնամի պետություն. Արսեն Ջուլֆալակյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե մեր թիմում հայտնհվի մեկը, որն ընտրություններին ավելի շատ ձայներ կհավաքի, ես միայն ուրախ կլինեմ. Քոչարյան

07/10/2025

Կուզենայի՞նք, որ այլ ուժեր ստեղծվեն, որոնց հետ միանալն ավելի մեծ արդյունք կբերեր։ Այո, կուզենայինք. այսօրվա ասուլիսին ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով...

ԿարդալDetails

Փարաքար համայնքի ավագանին ղեկավար է ընտրել Օնիկ Ախվերդյանին

07/10/2025

Եթե խաղաղության փաստաթուղթը չունի երաշխիքներ, ուրեմն այն փաստաթուղթ է ընտրությունների համար. Քոչարյան

07/10/2025

Քաղաքական հայտ՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի. Թաթոյան

07/10/2025

Ոչ թե խաղաղություն, այլ կա զինադադար՝ կախված մեկ մարդու՝ Ալիևի տրամադությունից. Քոչարյան

07/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական