Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Միացյալ Նահանգները պետք է համոզի Ռուսաստանին հաստատել 30-օրյա հրադադար. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան պատրաստ է փորձել 30 օրով հրադադար հաստատել ամբողջ ճակատային գծում, սակայն Միացյալ Նահանգները պետք է համոզի Ռուսաստանին անել նույնը։

Զելենսկին  այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայում ամերիկյան թիմի հետ հանդիպմանը հաջորդած ուկրաինական պատվիրակության զեկույցից հետո՝ դիմելով ուկրաինացիներին։

«Մեր դիրքորոշումը բացարձակապես պարզ է. Ուկրաինան պատերազմի առաջին վայրկյանից ձգտում է խաղաղության, և մենք ցանկանում ենք անել ամեն ինչ՝ հնարավորինս արագ և հուսալի խաղաղության հասնելու համար, որպեսզի այլևս պատերազմ չլինի»,- նշել է Զելենսկին։

Զելենսկին ասել է, որ ցանկանում է շնորհակալություն հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին երկու թիմերի միջև զրույցի կառուցողական բովանդակության համար։

«Եվ այսօր զրույցի ընթացքում ամերիկյան կողմից առաջարկ եղավ անհապաղ կատարել առաջին քայլը և փորձել 30 օրով հրադադար հաստատել ոչ միայն հրթիռների, անօդաչուների և ռումբերի մասով, ոչ միայն Սև ծովում, այլև ողջ ճակատային գծում: Ուկրաինան ընդունում է այս առաջարկը հրադադարը կսկսվի հենց այդ պահին»,- ընդգծել է Զելենսկին։