Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

ԱՄՆ-ն հրադադարի մասին առաջարկը կփոխանցի Ռուսաստանին. Ռուբիո

ԱՄՆ վարչակազմը նախատեսում է Ռուսաստանին փոխանցել Ուկրաինայում հրադադարի մասին առաջարկը և հույս ունի Մոսկվայից դրական պատասխան ստանալ. հայտնում է ՏԱՍՍ-ը։

Այս հայտարարությունն արել է  պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սաուդյան Արաբիայում ուկրաինական պատվիրակության հետ բանակցություններից հետո։

Լրագրողների այն հարցին, թե նախատեսո՞ւմ է արդյոք Ռուսաստանի Դաշնությանը տեղեկացնել այդ խորհրդակցությունների արդյունքների մասին, նա պատասխանել է. «Մենք նրանց կասենք՝ սա այն է, ինչ դրված է սեղանին։ Ուկրաինան պատրաստ է դադարեցնել կրակը և սկսել բանակցությունները, և նրանք պետք է ասեն «այո» կամ «ոչ»: