Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի ավելի քան 80 տոկոսը չեղարկվել է. Ռուբիո

Թրամփի վարչակազմը չեղարկել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան  ծրագրերի ավելի քան 80 տոկոսը վեցշաբաթյա վերանայումից hետո. երկուշաբթի  hայտարարել է  ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն. գրում է Reuters-ը։

«5200 պայմանագրերը, որոնք այժմ չեղյալ են հայտարարվել, տասնյակ միլիարդավոր դոլարներ են ծախսել այնպիսի եղանակներով, որոնք չեն ծառայում (և որոշ դեպքերում նույնիսկ վնասում են) Միացյալ Նահանգների հիմնական ազգային շահերին», – ասել է Ռուբիոն X գրառման մեջ: