Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Զելենսկին Սաուդյան Արաբիայում է՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի ժամանել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաք, Reuters-ին հայտնել է ուկրաինացի պաշտոնյան:

Ուկրաինայի նախագահը ժամանել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ Մուհամեդ բեն Սալմանի հետ բանակցությունների, ում կառավարությունը միջնորդի դեր է խաղում Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցություններում։

Ըստ աղբյուրների՝ ամերիկյան պատվիրակության կազմում պետք է լինեն ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, Մերձավոր Արևելքի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։