Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Շարաան վարում է ներառական քաղաքականություն՝ չընկնելով ռևանշիզմի ծուղակը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Թեջեփ Էրդողանը երկուշաբթի ասել է, որ  Թուրքիան Սիրիայի  իշխանություններին  խորհուրդ է տալիս թուլացնել  լարվածությունը։ Նա  ողջունել է Սիրիայի կառավարության գլուխ անցած Ահմեդ Շարաայի հանձնառությունը՝ պատժել օրենքից դուրս գործած անձանց. գրում է Reuters-ը։

«Շարաան վարում է ներառական քաղաքականություն՝ չընկնելով ռևանշիզմի ծուղակը: Այս մոտեցման շարունակությունը կխափանի Սիրիայի դեմ խաղացվող խաղերը», – ասել է Էրդողանը Անկարայում կառավարության նիստից հետո: