Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Շոլցը ընդունում է սոցիալ-դեմոկրատների պարտությունը ընտրություններում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ընդունել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության պարտությունը Բունդեսթագի ընտրություններում։

«Սա կուսակցության համար դառը արդյունք է, դա ընտրություններում կորուստ է»,- նրա խոսքերն է մեջբերում ZDF-ը։

Գերմանիայի Բոնդեսթագի արտահերթ ընտրություններում  հաղթում է Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության և Քրիստոնեա-սոցիալական միության (CDU/CSU) պահպանողական դաշինքը ։  

Ավելի վաղ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության համանախագահ Ալիս Վայդելը հայտարարել էր Բունդեսթագի ընտրություններում կուսակցության ռեկորդային արդյունքի մասին։

Երրորդ տեղում սոցիալ-դեմոկրատներն են։

Ֆրեդրիխ Մերցը, ընդդիմադիր Քրիստոնյա-դեմոկրատական միությունից, ամենայն հավանականությամբ, կդառնա Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային հաջորդ Կանցլերը։


Բունդեսթագի արտահերթ ընտրություններում նախնական պատկերը հետևյալն է.

Բունդեսթագում ներկայացված կլինեն.


Քրիստոնյա դեմոկրատական միություն\Քրիստոնյա սոցիալական միություն 29%

Այլընտրանք հանուն Գերմանիայի մինչև 20%

Սոցիալ դեմոկրատական կուսակցություն մինչև 17%

Կանաչներ մինչև 14%

Ձախեր (Die linke) առավելագույնը 9%

Բունդեսթագում չեն լինի.

Ազատ դեմոկրատների կուսակցություն 4.5-4.9% (գուցե վերջնահաշվարկի արդյունքում հատի 5%-ի շեմը)

Սառա Վագենկնեխտի դաշինք` 4.7%