Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե պատմությունից դասեր չեք քաղում պատմությունը պատժում է․ քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյան

21/02/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«2025թ. փետրվարի 19-ին ժողովրդին ուղղված ուղերձում Արցախի Հանրապետությունը ցեղասպան Թուրքիայի կովկասյան կցորդ, խամաճիկային կազմավորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀՀ նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին, քանի որ, ըստ նրա, «գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեներն առնվազն հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս»:     

Անհրաժեշտ է նշել, որ առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին: 2024թ. հունվարի 18-ին այցելելով ՀՀ Արդարադատության նախարարություն՝ նա, մասնավորաբար, հայտարարել էր. «…մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում:»:     

Հարկ է նշել, որ Նիկոլ Փաշինյանից առաջ՝ դեռևս 2021 թվականին, օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամն էր հայտարարել Հայաստանին նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին: 2021թ. սեպտեմբերի 27-ին թուրքական Anadolu Ajansı գործակալությանը տված հարցազրույցում նա, մասնավորապես, հայտարարել էր, թե «Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը», «Հայաստանի սահմանադրության տեքստում Թուրքիայի դեմ տարածքային պահանջների մասին հղումներ կան։ Նրանք պետք է հրաժարվեն դրանից։ Առաջին հերթին նրանք պետք է մշակեն և ընդունեն նոր սահմանադրություն»։     

Որո՞նք են ՀՀ Սահմանադրության այն դրույթները, որոնք անհանգստացնում են նավթային դիկտատոր Իլհամին:ՀՀ Սահմանադրության նախաբանում, մասնավորաբար, արձանագրված է հետևյալը. «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները,…» և այլն: 

Այսինքն ՀՀ Սահմանադրության նախաբանի մեջ հղում է տրված Հայաստանի անկախության հռչակագրին:
Իսկ ի՞նչ է արձանագրված Հայաստանի անկախության հռչակագրում: ՀՀ անկախության հռչակագրում, մասնավորապես, արձանագրված է. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը` …կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, …ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: …Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:»: 

Ահա այս արձանագրումներն են անհանգստացնում օկուպանտ և ցեղասպան Իլհամին և նրա քաղաքական հոգահայր՝ օկուպանտ և ցեղասպան Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Արդյո՞ք նոր Սահմանադրություն ունենալու մասին Նիկոլ Փաշինյանի 2024թ. հունվարի 18-ի և 2025թ. փետրվարի 19-ի հայտարարությունները նշանակում են, որ նա ցանկանում է ՀՀ մայր փաստաթղթից հանել Թուրքիայի և այսպես կոչված Ադրբեջանի համար խնդրահարույց դրույթները՝ այդպիսով կատարելով Իլհամի հերթական պահանջը: Մասամբ՝ այո, քանի որ 2023թ. մայիսի 22-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելով օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի մաս՝ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը կարգավորվել է:  
Սակայն հարկ է նշել, որ ՀՀ Սահմանադրության նախաբանը փոփոխման ենթակա չէ: ՀՀ Սահմանադրական դատարանն իր 2021թ. ապրիլի 29-ի որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանը հանդիսանում է Սահմանադրության անփոփոխելի դրույթ: 

Այսինքն՝ տվյալ դեպքում ՀՀ Սահմանադրության նախաբանը, որտեղ հղում է տրված ՀՀ անկախության հռչակագրին, որևէ պարագայում ենթակա չէ փոփոխության:

Ասում են պատմությունից պետք է դասեր քաղել: Եթե պատմությունից դասեր չեք քաղում պատմությունը պատժում է: Մենք լեփ-լեցուն փաստեր, ապացույցներ ունենք չհավատալու ցեղասպան Թուրքիայի և նրա կողմից ստեղծված արհեստական կեղծ կազմավորման՝ այսպես կոչված Ադրբեջանի խաղաղասիրական բնույթի հայտարարություններին: 
Հայերի և թուրքերի, հայերի և կովկասյան թաթարների, ովքեր 1936 թվականից հորջորջվում են ադրբեջանցիներ անունով, համատեղ գոյակցությունն առնվազն տեսանելի ապագայում հնարավոր չէ: 
Ի՞նչ հիմքեր կան նման պնդում անելու համար: 
Այսպես, 
Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովն Ադրբեջանի վերաբերյալ իր 2002թ. հունիսի 28-ի զեկույցում, մասնավորաբար, արձանագրել է, որ «…ադրբեջանական հասարակության մեջ այսօր լայնորեն տարածված է բացասական տրամադրվածությունը հայերի նկատմամբ: … հանրային հաստատությունները նպաստել են հայերի նկատմամբ թշնամական տրամադրությունների բորբոքմանը: Ընդհանրապես, հայերի հասցեին ատելության խոսքն ու նսեմացնող հրապարակային հայտարարությունները տեղի են ունենում պարբերաբար:»: 

Իսկ ՄԱԿ-ի Ռասսայական խտրականության վերացման կոմիտեի 2022թ. սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի վերաբերյալ հրապարակած եզրափակիչ դիտարկումներում, մասնավորապես, արձանագրված է հետևյալը՝

• «Ադրբեջանում առկա է ռասսայական ատելության հրահրում և ռասիստական կարծրատիպերի տարածում հայ ազգային կամ էթնիկ ծագում ունեցող անձանց նկատմամբ, ներառյալ համացանցում և սոցիալական ցանցերում, ինչպես նաև հասարակական գործիչների և պետական պաշտոնյաների կողմից:»:

• «…դպրոցական դասագրքերը խթանում են նախապաշարմունքները և հրահրում ռասսայական ատելություն, հատկապես էթնիկ հայերի նկատմամբ:»:
Եթե այս անհերքելի, ըստ որում առավելագույն չափով անկողմնակալ, փաստերի ճնշման ներքո որոշ մարդիկ շարունակում են պնդել, որ հնարավոր է և պետք է հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ապա նման մարդկանց տվյալ վարքագծին կարելի է տալ առնվազն երկու պատճառաբանություն՝

• կամ այդ մարդիկ հասկանալու, ընկալելու հետ կապված խնդիր ունեն, որտեղ քաղաքագետները ոչինչ չեն կարող անել, նման դեպքերն այլ մասնագետների ուսումնասիրման տիրույթում են,

• կամ այդ մարդիկ շատ լավ հասկանում են, որ հնարավոր չէ խաղաղություն հաստատել ցեղասպան Թուրքիայի և նրա կցորդ Ադրբեջանի հետ, պարզապես անձնապես իրենք և իրենց նեղ խումբը, ըստ երևույթին, ունենալով որոշակի շահագրգռություն թուրքադրբեջանական տանդեմից, պնդում են, որ բոլոր դեպքերում պետք է Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր: 

Այսպիսով, ամփոփելով կարող ենք պնդել հետևյալը. իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանը գոյութենական կամ էքզիստենցիալ սպառնալիք է Հայաստանի Հանրապետությունում ապրող հայության համար: Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում բնակվող հայ ժողովուրդն այս պահին ունի մեկ կենսական կարևորության ազգային խնդիր. համազգային ուժերի գերլարմամբ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին:

Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարման պարագայում շարունակվելու են առավելապես սպասարկվել ցեղասպան Թուրքիայի և նրա կողմից արհեստականորեն ստեղծված կեղծ, խամաճիկային կազմավորման՝ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի շահերն ի հաշիվ օկուացված Արցախի Հանրապետության և մասամբ օկուպացված Հայաստանի Հանրապետության ազգային, պետական շահերի»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իտալիայում պահանջում են արգելել «Եվրատեսիլ»-ում Էստոնիայի ներկայացուցչի երգը

Հաջորդ գրառումը

Ում համար են Սյունիքը նկարահանում Բարսեղյանները. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդերլանդներին. դեսպանները կանչվել են ԱԳՆ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
Հաջորդ գրառումը

Ում համար են Սյունիքը նկարահանում Բարսեղյանները. «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական