Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանը նամակ է գրել Իսրայէլի վարչապետ տիար Բենյամին Նեթանյահուին արնոնայի հարցով:
Նամակում պատրիարք հայրը հորդորել է վարչապետին միջամտել և դադարեցնել պատրիարքության դեմ ձեռնարկած քաղաքապետարանի գործողությունները և վերսկսել իր կողմից նշանակված կառավարական հանձնախմբի հանդիպումները՝ խնդրին լուծում գտնելու համար:
Այս մասին հայտնել է Երուսաղեմի հայոց պատրիարքության դիվանապետ Աղան վարդապետ Գոգչյանը։
orer.eu