Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի լուսանկարի տխուր պատմություն

14/02/2025
- 14 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ստորեւ՝ անգլերենից թարգմանաբար ներկայացվող գրությունը, որի հեղինակը չցանկացավ իր անվան հրապարակումը, պատմում է Մ. Նահանգների փոխնախագահ Ջեյ Դ. Վենսի հետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարվելու միջադեպը՝ հավելյալ մանրամասնություններով:

Նիկոլ Փաշինյանի Վաշինգտոն կատարած վերջին այցին ընդառաջ նրա գրասենյակը, ինչպես նաեւ ՀՀ ողջ արտգործնախարարությունը ամիսներ շարունակ Վաշինգտոնում փնտրում էին բավարար ազդեցություն ունեցող մի մարդու, որը կկարողանար Կրոնական Ազատության գագաթնաժողովի միջոցառումների ընթացքում նրան մոտեցնել նախագահ Դոնալդ Թրամփին եւ, այսպես ասած՝ դասավորել նրա հետ լուսանկարվելու գոնե մեկ առիթ՝ այն Հայաստանում օգտագործելու համար:

Հայաստանի դեսպանատանը կայացած հայկական համայնքի ընտրովի անդամների հետ աղետալի հանդիպման ժամանակ, այնտեղ գտնվող Save Armenia կազմակերպության ոչ հայազգի մեծաթիվ անդամների ներկայությամբ նաեւ, Փաշինյանը հայերեն լեզվով կրկին ցափռտեց, թե շնորհիվ հինգ հազար հայ զինվորների զոհվելուն, տասը հազար վիրավորների ու դեռեւս չբացահայտված թվով անհայտ կորածների առկայությամբ, Հայաստանը վերջապես ձեռք է բերելու խաղաղ ժամանակներ, ինչը ապշած թողեց հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք նստած էին դահլիճում առանց ծպտուն հանելու: (Ի՜նչ անգութ ու նաիվ անձ է Փաշինյանը): Ի սկզբանե հրավիրյալների հեռախոսները առգրավված էին արդեն դեսպանատան մուտքին, եւ նրանք հնավորություն չունեին ձայնագրելու մասնակիցների հարցումները:

Եվ ահա՛ հայկական ծագումով հանրապետական քաղաքական գուրուն՝ Էնդի Սուրաբյանը (Andy Surabian), Մասաչուսեթից: Այս անձնավորությունը քոլեջն ավարտելուց հետո իր կարիերան սկսել է Աշխատանքի Իրավունքի Ազգային կոմիտեում, որից հետո դարձել է Tea Party Express ընկերության քաղաքական տնօրեն եւ աշխատել է Հանրապետական կուսակցության ապստամբ թեկնածուների համար: 2016 թ.ին նրան միացրել են Թրամփի ընտրարշավի անձնակազմին եւ նշանակել Նյու Յորքի Թրամփ Թաուերի ընտրապայքարի գրասենյակի տնօրեն: Այն բանից հետո, երբ 2016 թ.ին Թրամփը հաղթեց ընտրություններում, Սուրաբյանը Սպիտակ տան արեւմտյան թեւում միացավ Ստիվ Բեննոնին ու մինչեւ սեպտեմբեր ծառայեց որպես նախագահի եւ փոխնախագահի հատուկ օգնական: Անցյալ տարվա ընթացքում նա արդեն փոխնախագահ Չեյ Դ. Վենսի խորհրդականն էր եւ քաղաքական իր սուր մտքով օգնել էր նրան լարված ընտրապայքարում:

Սուրաբյանը հայտնի չէ Մասաչուսեթի կամ այլուր ապրող հայ համայնքին: Փաշինյանի Վաշինգտոն այցից դեռ մեկ ամիս առաջ նա հեռախոսազանգի եւ նամակների ռմբակոծության էր ենթարկվել Կրոնական Ազատության գագաթնաժողովի ընթացքում նախագահ Թրամփին հանդիպելու եւ լուսանկարվելու համաձայնություն ձեռք բերելու խնդրանքով: Ի վերջո, բազում խնդրանքներից հետո, փոխնախագահ Վենսն իր համաձայնությունը տվել էր ընդամենը մեկ լուսանկար ունենալու Փաշինյանի հետ Վաշինգտոնի «Hilton» հյուրանոցում կայացած գագաթաժողովի ընթացքում, որտեղ ինքն էլ ներկա էր գտնվել ու ելույթ ունեցել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուսանողական կյանքը՝ մարտահրավերների եւ հնարավորությունների խաչմերուկում

Հաջորդ գրառումը

Ռուբիոն Մյունխենից հետո առաջինը Իսրայել է մեկնում

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ռուբիոն Մյունխենից հետո առաջինը Իսրայել է մեկնում

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական