Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ռուսական անալոգից հետո «Վրացական երազանքը» որոշել է ընդունել լրատվամիջոցների մասին օրենք։ Խորհրդարանում կուսակցության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն ասել է, որ Վրաստանի խորհրդարանում «Լրատվամիջոցների մասին օրենք» է նախաձեռնվելու, տեղեկացրել է Sova-ն։ Նա ընդգծել է, որ նոր օրենքը կընդունվի բրիտանական մոդելով։ Նոր օրենքը կսահմանի լրատվամիջոցների օբյեկտիվության եւ լրագրողական էթիկայի չափանիշները: Մդինարաձեն նշել է, որ կորոշվի մոնիթորինգի եւ լրատվամիջոցների աշխատանքի չափանիշներին համապատասխանող մեխանիզմ։ «Վաղվանից կսկսենք աշխատանքը, և կնախաձեռնվի ԶԼՄ-ների մասին օրենքը, որը կընդունվի բրիտանական մոդելով և օրենքին համապատասխան։ Օրենքը կսահմանի ԶԼՄների օբյեկտիվության եւ լրագրողական էթիկայի չափանիշները: Կորոշվեն մոնիթորինգի եւ այդ չափանիշներին համապատասխանելու ինստիտուցիոնալ մեխանիզմները»,- նշել է նա։ Պատգամավորն ավելացրել է, որ արտաքին աղբյուրներից ֆինանսավորումը սահմանափակվելու է նաեւ լրատվամիջոցների համար։ Բնականաբար,...
ԿարդալDetails©2024 «ԱԶԳ» վերլուծական