Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի իշխանությունները փաստացի ընդունել են Թուրքիայի նախապայմանների ամբողջական փաթեթը. թուրքագետ

27/01/2025
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի իշխանությունները փաստացի ընդունել են Թուրքիայի նախապայմանների ամբողջական փաթեթը. իր ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը․ 

«Հայաստանին դեռ 1990-ականների սկզբին Թուրքիայի ներկայացրած նախապայմանների «առաջին տասնյակում» առկա են՝

– Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դադարեցումը և դրան առնչվող «անցյալի հիշողությունների հիման վրա Թուրքիայի դեմ թշնամանքի դադարեցումը»,

– Արարատ լեռը որպես սիմվոլ հեռացնելը,

– Կարսի պայմանագրի ճանաչումը,

– Անկախության հռչակագրի փոփոխությունը և այլն։

Կապիտուլիացիան թերևս ունի տեսական և գործնական հարթություններ․ եթե դու ընդունում ես թշնամի-հակառակորդի պահանջներն ու նախապայմանները տեսական հարթությունում, ապա դրանց գործնական կիրառումը, ինչպես ասում են՝ տեխնիկայի և ժամանակի հարց է։ Թուրքիայի ներկայացրած նախապայմանները և Հայաստանի այս պահի իշխանությունների իրականացրած որոշակի քայլեր տառացիորեն համընկնում են։ Ուստի, Հայաստանի գործող իշխանության այն քայլերը, հայտարարությունները, օրենսդրական նախաձեռնությունները, որոնք ժամանակ առ ժամանակ փոթորկում են հայության գիտակից հատվածի զգացումները, ընդամենը տեսական կապիտուլիացիայի՝ Թուրքիայի նախապայմանների ընդունման, գործնական կիրառումներն են։ Պետք է հստակ գիտակցել, որ Հայաստանի իշխանությունները փաստացի ընդունել են Թուրքիայի նախապայմանների ամբողջական փաթեթը, իսկ իշխանական թեզերը՝ ինքնիշխանության, պրագմատիզմի, իրական ու պատմական Հայաստանների, Արարատի ու Արագածի հակադրության և այլն, ոչ այլ ինչ են, քան չստացված քաղաքական խուսանավումների փորձեր։ Եվ զարմանալ կամ անակնկալի գալ Հայոց ցեղասպանության, Արարատ լեռան, Անկախության հռչակագրի, պատմական հիշողության, ազգային ինքության և այլ հարցերի հանդեպ իշխանության քայլերից վաղուց արդեն պետք չէ, անգամ անհույս լավատեսների պարագայում դա արդարացված չէ։

Սակայն զարմանալ կարելի է հայաստանյան հասարակության մի մասի և հատկապես՝ գիտական շատ որոշակի շրջանակների՝ ցեղասպանագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ, «խորը ակադեմիական» լռության, «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» լոզունգի տակ պախկված վախվորած պահվածքի, ինչպես նաև Սփյուռքի որոշ շրջանակների անհասկանալի «պետականամետ պահվածքի» վրա։ Իսկ իշխանությունների քայլերը իբրև թե քննադատող, սակայն հավասարության գծեր տանող, կեղծ օբյեկտիվության պատրանք ստեղծող, որպես անկողմնակալ մտածողներ ներկայացող երեսպաշտների զանգվածի հանդեպ ոչ թե զարմանք, այլ օբյեկտիվ արգահատանք կարելի է տածել միայն։

Հ․Գ․

Ի դեպ, «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» լոզունգն իրեն լիովին սպառել է, քանի որ մինչ որոշ գիտնականներ, մտավորականներ իրենց վախը և հարմարվողականությունը քողարկում են այդ տխրահռչակ ու կեղծ լոզունգի ներքո, իշխանությունները և նրանց ղեկավարն ինքն է մտել «գիտության» ասպարեզ և ակտիվորեն զբաղվում է պատմագիտությամբ, ցեղասպանագիտությամբ, ազգագրությամբ, սոցիոլոգիայով, մշակութաբանությամբ, հոգեբանությամբ և էթնոլեզվաբանությամբ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այս փաստաթուղթը Հայաստանին անվտանգության երաշխիք չի տալիս, դրանով ԱՄՆ-ն Հայաստանին զենք չի վաճառի կամ մատակարարի

Հաջորդ գրառումը

Հիմա որ դու ինքդ ասում ես՝ չեմ ճանաչում. Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներն ի՞նչ պիտի անեն, չեղարկե՞ն ճանաչումը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
Հաջորդ գրառումը

Հիմա որ դու ինքդ ասում ես՝ չեմ ճանաչում. Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներն ի՞նչ պիտի անեն, չեղարկե՞ն ճանաչումը

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական