Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Տարիներ շարունակ մեզնից «քերել են» 45 միլիոն դրամ

45 մլրդ դրամ.  Է-կենգի կողմից էլեկտրոնային ստորագրության ակտիվացման ամենամյա 3000 դրամ վճարը այլեւս չի գանձվելու։

Մոտ 15 տարի շարունակ այդ մտացածին վճարով առնվազն մեկ միլիոն քաղաքացուց գանձվել է գումար, որը անտրամաբանական էր, պարզունակ փողքերոցի։

Եկեք հաշվենք. 15 տարի * 1.000.000 քաղաքացի* 3000 դրամ= 45 մլրդ դրամ։

Այս գումարը գանձվել է նաև քպ իշխանության վերջին յոթ տարիներին։ Քաղաքացիներից գանձված գումարի հետագա գանձման կասեցումը բավարար չէ, անհրաժեշտ է մարդկանց ետ վերադարձնել նրանցից հանիրավի քերթած գումարները։ Այս վճարի գանձման զավեշտը հասկանալու համար պատկերացրեք իրավիճակ, երբ անձնագիր ունենալու համար պահանջեին տարեկան ամենամյա վճար։

Տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Հրայր Կամենդատյան