Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

ԵՄ-ին անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրինագիծը հաստատվեց. այն կներառվի ԱԺ քառօրյայի օրակարգում

ԱԺ Եվրաինտեգրման խորհրդարանական հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծին, որով նախատեսվում է սկսել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը. ասել է հանձնաժողովի  նախագահ Արման Եղոյանը։

«Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծի վերաբերյալ, այն կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգում, որը կմեկնարկի փետրվարի 11-ին»,- հայտնել է  նա։

Սա Եվրամիությանն անդամակցելու որոշում չէ, այլ այս գործընթացը սկսելու որոշում.   Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական ​​հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության Եվրամիությանն անդամակցության գործընթացն սկսելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է  «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։