Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ադրբեջանական դասագրքերում գրված է՝ Հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում

Հատուկ «խաղաղություն» կառուցողների համար  տեղադրում եմ մի փոքր հատված Ադրբեջանի հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի պատմության դասագրքից. Տելեգրամյան էջում գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։  

«Հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում։

Մոսկվայի ղեկավարությունը Հայկական ԽՍՀ-ին է փոխանցել Ադրբեջանական ԽՍՀ-ին պատկանող հողերի մի մասը, այդ թվում՝ Շարուր-Դարալագյազը և Արևմտյան Զանգեզուրը: Արդյունքում Ադրբեջանը անջատվեց Նախիջևանից։

Իրենց պապենական հողերից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հետագայում ձևավորեցին Արևմտյան Ադրբեջան համայնքը։ Այս համայնքը միջազգային կազմակերպությունների առջև հանդես է գալիս Արևմտյան Ադրբեջանում մեր պատմական ժառանգության պաշտպանության և տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության համար:

Նրանք շարունակում են պայքարել իրենց հայրենիք վերադառնալու համար»։

«Արևմտյան Ադրբեջանը»  զուտ խոսույթ չէ, քարոզչություն չէ, այլ հստակ մշակված պետական զավթողական ծրագիր է, որն այսօր ուսուցանվում է նաև ադրբեջանական դպրոցներում։