Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Դամասկոսի օդնավակայանում միջազգային չվերթները վերականգնվել են

Դամասկոսի օդանավակայանը գործում է  միջազգային կանոնավոր չվերթների ժամանման և մեկնման համար։

«Ինքնաթիռների ընդունումը վերսկսվել է, մենք սպասում ենք թռիչք Կատարից, այն արդեն օդ է բարձրացել»,-ՏԱՍՍ-ին հայտնել են օդանավակայանի տեղեկատվական ծառայությունից՝  նկատի ունենալով էմիրության՝ Qatar Airways ազգային ավիաընկերության Դոհայից թռիչքը։

Քաթարական կողմը հունվարի 2-ին հայտարարել է շաբաթական երեք անգամ կանոնավոր  հաճախականությամբ թռիչքների վերսկսման մասին։ Բացի այդ, օդանավակայանն առավոտյան Էր Ռիադից բեռնատար ինքնաթիռ է ստացել։