Իրանական մամուլը, ըստ վերլուծաբան Բեհնամ Քուհիի, ներկայացնում է սիրիական դեպքերին համընթաց հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցած 12 կարեւոր իրադարձությունների ցանկը՝ առանց Վրաստանին վերաբերող անցքերի․
- ՀՀ պաշտպանության նախարարի այցը Պենտագոն,
- Նոկոլ Փաշինյանի հանդիպումը Թրամփի ու Մակրոնի հետ,
- Իլհամ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւի այցը Իսրայել եւ հանդիպումը Իսրայելի ԱԳ նախարարի պաշտոնակատարի հետ,
- Հիքմեթ Հաջիեւի հանդիպումը Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգի հետ եւ քննարկումներ տարածաշրջանային հարցերի շուրջ,
- ՆԱՏՕ-ի պատվիրակության այցն Ադրբեջանի ռազմաուսումնական հաստատություններ,
- Ադմիրալ Գանշտայնի գլխավորած ՆԱՏՕ-ի պատվիրակության այցը Ադրբեջանի ռազմաուսումնական հաստատություններ,
- ՆԱՏՕ-ի շրջիկ ուսումնական թիմի կողմից անհատական մասնակցության ծրագրի շնորհանդեսն Ադրբեջանի ազգային պաշտպանության համալսարանի ռազմագիտական վարչությունում,
- Քննարկումներ Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների զարգացման ընթացքի եւ ՆԱՏՕ-ի սպաների կողմից ռազմածովային ուժերի ներգրավմամբ Ադրբեջանի բանակում բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության հարցերի շուրջ,
- Թուրքիայի գաղտնի ծառայության ղեկավար գնդապետ Քադիօղլուի այցը Ադրբեջան՝ առանց այցի նպատակների մասին տեղեկատվություն հրապարակվելու։ Վերջինիս հանդիպումը Ադրբեջանի պաշտպանության նախարարի ու ռազմական ոլորտի այլ պաշտոնատար անձանց հետ,
- ՆԱՏՕ-ի մասնակցությունը համատեղ ռազմաուսումնական դասընթացներին՝ ծովային, ցամաքային եւ օդային ուժերի ներգրավմամբ, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան զորավարժությունների անցկացումն օպերատիվ եւ տակտիկական մակարդակով,
- Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպումն իր սլովակիացի պաշտոնակից Ռոբերտ Կալինյակի հետ եւ համատեղ քննարկումներ համագործակցության ներկայիս իրավիճակի ու փոխայցերի պարբերականությունը պահպանելու անհրաժեշտության մասին,
- Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ալիեւի արտահայտած պատրաստակամությունը՝ Սիրիայում ռազմական ներկայություն ունենալու վերաբերյալ։
Գ․Ա․