Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԻՐԱՆՑԻ    ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ  ՄՏԱՀՈԳ Է, ՈՐ ՆԵՐՔՈԳՐՅԱԼ  ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԵՎԵԼ «ԹՈՒՐԱՆԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔԻՆ» ԱՌՆՉՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրանական մամուլը, ըստ վերլուծաբան Բեհնամ Քուհիի,   ներկայացնում է   սիրիական դեպքերին համընթաց հարավկովկասյան տարածաշրջանում   տեղի ունեցած   12  կարեւոր իրադարձությունների ցանկը՝ առանց Վրաստանին վերաբերող անցքերի․

  1. ՀՀ պաշտպանության նախարարի այցը Պենտագոն,
  2. Նոկոլ Փաշինյանի հանդիպումը Թրամփի ու Մակրոնի հետ,
  3. Իլհամ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւի այցը Իսրայել եւ հանդիպումը Իսրայելի ԱԳ նախարարի պաշտոնակատարի հետ,
  4.  Հիքմեթ Հաջիեւի հանդիպումը Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգի հետ եւ քննարկումներ տարածաշրջանային հարցերի շուրջ,
  5. ՆԱՏՕ-ի պատվիրակության այցն Ադրբեջանի  ռազմաուսումնական հաստատություններ,
  6.  Ադմիրալ Գանշտայնի գլխավորած  ՆԱՏՕ-ի պատվիրակության այցը Ադրբեջանի ռազմաուսումնական հաստատություններ,
  7. ՆԱՏՕ-ի շրջիկ ուսումնական թիմի կողմից անհատական մասնակցության ծրագրի շնորհանդեսն  Ադրբեջանի ազգային պաշտպանության համալսարանի ռազմագիտական վարչությունում,
  8.   Քննարկումներ Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների զարգացման ընթացքի եւ  ՆԱՏՕ-ի սպաների  կողմից  ռազմածովային ուժերի ներգրավմամբ  Ադրբեջանի բանակում բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության հարցերի շուրջ,
  9. Թուրքիայի գաղտնի ծառայության ղեկավար գնդապետ Քադիօղլուի  այցը Ադրբեջան՝ առանց այցի նպատակների  մասին տեղեկատվություն հրապարակվելու։ Վերջինիս հանդիպումը Ադրբեջանի պաշտպանության նախարարի ու ռազմական ոլորտի այլ պաշտոնատար անձանց հետ,
  10. ՆԱՏՕ-ի մասնակցությունը համատեղ ռազմաուսումնական դասընթացներին՝ ծովային, ցամաքային եւ օդային ուժերի ներգրավմամբ, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան զորավարժությունների անցկացումն օպերատիվ եւ տակտիկական մակարդակով,
  11. Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպումն իր սլովակիացի պաշտոնակից Ռոբերտ Կալինյակի հետ եւ համատեղ քննարկումներ համագործակցության ներկայիս իրավիճակի ու փոխայցերի պարբերականությունը պահպանելու անհրաժեշտության մասին,
  12. Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ալիեւի արտահայտած պատրաստակամությունը՝ Սիրիայում ռազմական ներկայություն ունենալու վերաբերյալ։  

ԳԱ