Մեր հաջորդ տարվա՝ 2025-ի ռազմական բյուջեն կլինի ռեկորդային․ այն մոտ 5 միլիարդ դոլար է։
Ադրբեջանի նախագահ Ալիևն այս մասին ասել է «Russia Today» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում։
«Այս գումարի առնվազն 60 տոկոսը չէինք ծախսի, եթե սպառնալիքներ չլինեին։
Մենք այն կծախսեինք Ղարաբաղի վերականգնման վրա, սոցիալական խնդիրների համար և այլն։ Բայց մենք ստիպված ենք այդ գումարը ծախսել։
Հավատացեք՝ Հայաստանը չի դիմանա մեզ հետ սպառազինությունների մրցավազքին, չնայած այն բանին, որ զենքի մեծ մասը նրանք ստանում են անվճար կամ ապառիկ։ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերյան հակաահաբեկչական գործողության արդյունքներից Հայաստանում պետք է հասկանան, որ եթե նրանք որոշեն հերթական սադրանքն իրականացնել մեր դեմ, ոչ ոք նրանց չի օգնի, ինչպես 2020 թվականին կամ 2023 թվականին»,-ասել է Ալիևը։