Երեւանի «Արարատի» 35-ամյա դարպասապահ Մայիս Ազիզյանը մեկնել է Իրան, որտեղ փորձաշրջան կանցնի թիմերից մեկում: Ազիզյանը Հայաստանի ավարտված առաջնության ամենատարեց դարպասապահն էր: Նա գործող պայմանագիր ունի «Արարատի» հետ, սակայն եթե փորձաշրջանը հաջող անցնի, ապա ակումբի ղեկավարությունը կընդառաջի եւ առանց փոխհատուցման կթույլատրի Ազիզյանին տեղափոխվելու Իրան: 2011/12-ի մրցաշրջանում Ազիզյանը հանդես է եկել Իրանի «Աբոմոսլեմում»: