Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

45 ՀԱԶԱՐ ՖՈՒՆՏ ՍՏԵՌԼԻՆԳ ԵՎ 45 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

20/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մեծ Բրիտանիայում, ըստ բաց աղբյուրների, մեկ կալանավորի պահելու համար տարեկան ծախսվում է 45 000 ֆունտ ստեռլինգ, սա ավելի շատ է, քան մեկ ուսանողի տարեկան ողջ ծախսերը Իթոնի համալսարանում:

Դժվար է ասելՙ բրիտանական բանտում անցկացրած մեկ տարի՞ն է ավելի շատ մարդուն օգնում ինտեգրվելու հասարակությանըՙ որպես քաղաքացի, ով նաեւ օժանդակում է հասարակության առաջընթացին իր մասով, թե՞ Իթոնի համալսարանում սովորելու մեկ տարին: Տրամաբանությունը հուշում է, որ համալսարանում անցկացրած մեկ տարին անհամեմատ ավելի օգտակար պետք է լինի այս առումով, սակայն եթե այդպես է, ուրեմն ինչո՞ւ է Լոնդոնը մեկ կալանավորին «դարձի բերելու» համար ավելի շատ գումար ծախսում, քան մեկ համալսարանավարտ եւս ունենալու նպատակով:

Հետեւաբար միջոցներն արդյունավետ տնօրինելու եւ արդյունավետ ծախսելու հարցը հրատապ է ողջ աշխարհում եւ ոչ միայն Հայաստանում:

Այստեղ, հիշեցնենք, իշխանական մեծամասնությունը նախատեսում է բարձրացնել նվազագույն աշխատավարձը մինչեւ 45000 դրամ: Պատասխանելով լրագրողի հարցին, թե կբավարարի՞ արդյոք իրեն մեկ ամսում 45 000 դրամը, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը պատասխանել է. «Այո, կբավարարի»: Չենք վիճում, գուցե պրն Հակոբյանը կարողանո՞ւմ է սեփական միջոցներն արդյունավետ տնօրինել: Բայց փաստ է, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում:

Օրինակՙ բնակարան գնել: Օրինակՙ մեքենա գնել: Օրինակՙ ամռանը հանգստանալ: Օրինակՙ որակյալ կրթություն ստանալ: Օրինակՙ ռեստորան գնալ: Օրինակՙ ընտանիք պահել: Օրինակՙ ամուսնանալ: Օրինակՙ ապրել: Հասկանալի է, որ այս ամենը կամ սրանցից յուրաքանչյուրը ամսական 45000 դրամով, հնարավոր չէ: Եթե անգամ նույն Իթոնի համալսարանից մասնագետներ գան ու Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, նաեւ Գորիսում միաժամանակ սեմինարներ անցկացնեն սեփական միջոցներն արդյունավետ տնօրինելու թեմայով ՀՀ քաղաքացիների հետ, անհնար է ամսական 45 000 դրամն այքան արդյունավետ ծախսել, որ հնարավոր լինի մեկ ամիս ապրել:

Բայց,ՙ մյուս կողմից, ո՞վ ասաց, որ հայրենի կառավարությունը կարող է աշխատավարձը սահմանել նվազագույնՙ 100 000 դրամ, բայց չի անում: Օրինակՙ Հրանտ Բագրատյանն ու դաշնակցականները վստահ են, որ նվազագույն աշխատավարձը հնարավոր է անհամեմատ ավելի շատ բարձրացնելՙ հասցնելով գրեթե հարյուր հազար դրամի ամսական: Հետեւաբար, եթե այսպես է, այսինքն, եթե կառավարությունը կարող է աշխատավարձն ավելի շատ բարձրացնել, բայց չի անում, ուրեմն կառավարությունը ունեցած կամ տիրապետած միջոցները անարդյունավետ է տնօրինում, այսինքնՙ Իթոնի համալսարանի մասնագետները իրենց հավանական սեմինարները պետք է անցկացնեն հենց կառավարության անդամների հետ: Իհարկե, կարելի է պնդել նաեւ, որ Հրանտ Բագրատյանն ու դաշնակցականները այնքան էլ հիմնավոր փաստարկներ չեն բերում, թե կառավարությունն անարդյունավետ է տիրապետում միջոցներին, բայց բանն այն է, որ մեր երկրում սուպերմարկետի երիտասարդ վաճառողուհին ավելի շատ է ստանում, քան Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտներից մեկի փորձառու գիտաշխատողը, շինանյութի խանութում բեռնակիրն ավելին է վաստակում, քան լրագրողը, մատուցողն ավելի շատ ամսական եկամուտ ունի, քան նվագախմբում ջութակահարն, ասենք: Եվ այս ամենը տեսնելու համար պարտադիր չէ Հրանտ Բագրատյան լինել կամ դաշնակցական:

Ու քանի այսպես է, շատ անգամներ ենք խոսելու միջոցներն անարդյունավետ տնօրինելու թեմայով, լինի Իթոնի համալսարանի մասնագետների հետ, թե առանց նրանց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԸ» ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ՀԱՐԿ ՉՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

«ՏԱՐՎԱ ԲԺԻՇԿ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ` ԱՄՍԻ 21-ԻՆ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

«ՏԱՐՎԱ ԲԺԻՇԿ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ` ԱՄՍԻ 21-ԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական