Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 3-ին Ռուսթավելի պողոտայում ոստիկանները բերման են ենթարկել 22 ցուցարարների։
Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարությունը որոշել է Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը չդիտարկել մինչեւ 2028 թվականի ավարտը։
Նոյեմբերի 28-ից Թբիլիսիում և Վրաստանի տարբեր հատվածներում տեղի են ունենում բողոքի ցույցեր՝ ընդդեմ Վրաստանում անց կացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների և տեղական իշխանությունների։