Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Եթե  հաշվապահական փոքր ընկերությունները մտցնում եք ավելացված արժեքի հարկի դաշտ, ի՞նչ է տեղի ունենալու. նրանք դուրս են մղվելու

Բոլոր հարկային «բարեփոխումները», որ իրականացնում է այս իշխանությունը, հարվածում է փոքր ձեռնարկատիրությանը. ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Ակնհայտ է, չէ՞, որ եթե  հաշվապահական փոքր ընկերությունները մտցնում եք ավելացված արժեքի հարկի դաշտ, ի՞նչ է տեղի ունենալու։  Նրանք դուրս են մղվելու. շուկայի այդ  բաժինը գնալու է խոշորներին։ Ի՞նչ տեղի ունեցավ, երբ աուդիտորական գործունեության մասին օրենքը փոխեցիք, քպ-ականներին հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավորը։

Մեր հասարակության սոցիալական բևեռացումն ահռելի է, հարուստներն ավելի քիչ հարկ են վճարում և ճեղքն ավելի են մեծացնում։

«Գույքահարկի հետ կապված. գույքի գինը, այո՛, պետք է լինի շուկայականին մոտ, բա տոկոսադրույքնե՞րը։ Ինչո՞ւ հարվածի տակ ընկան միջինն ու միջինից ցածրերը,  այլ ոչ թե դղյակները, որովհետև դուք խոշոր բիզնեսի և հարուստների շահերը սպասարկող քաղաքական ուժ եք»,-ելույթն ավարտեց Արթուր Խաչատրյանը։