Հարավային Կորեայի, Ֆրանսիայի, Վրաստանի և Ուկրաինայի նախագահները պետք է հեռանան պաշտոնից. նման պնդմամբ է հանդես եկել ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:
«Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը պետք է հեռանա պաշտոնից։ Նա հայտարարել է ռազմական դրություն, որը խորհրդարանը վերացրել է և պահանջել նրա հրաժարականը։ Դավաճան է: Նրան աջակցում է ԱՄՆ-ն, նրա ապագա ճակատագիրն անհայտ է:
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը չի կարողացավ հաղթահարել կառավարական ճգնաժամը և պետք է հեռանա։ Նա թույլ է: Նրան աջակցում է ԱՄՆ-ն, նրա ապագա ճակատագիրն անհայտ է:
Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին պետք է հեռանա իր լիազորությունների ավարտից հետո, սակայն չի ցանկանում դա անել։ Աներես հիմար է: Նրան աջակցում է ԱՄՆ-ն, նրա ապագա ճակատագիրն անհայտ է:
Ուկրաինայի ժամկետանց ոչ լեգիտիմ նախագահը պետք է հեռանա ու վերանա: Նա հանցագործ է, թմրամոլ, ոջիլ: Նրան աջակցում է ԱՄՆ-ն, նրա ապագա ճակատագիրը միանգամայն ակնհայտ է՝ ամոթալի քաղաքական արտագաղթ կամ հրապարակային մահապատիժ», – թելեգրամյան ալիքում գրել է ՌԴ նախկին նախագահը։