Հայ երգիչ-երգահան Վահագ Ռաշը հանրությանն է ներկայացնում իր նոր ստեղծագործությունը՝ «Լռե»:
Այս բալլադային ռոք կատարումը հույզերի, սիրո թեմայի յուրօրինակ մեկնաբանություն է։ Ուշագրավ է, որ երգն ուղեկցվում է ձեռքով նկարված անիմացիոն տեսահոլովակով, որի հեղինակը Հայկ Սայադյանն է:
Ստեղծագործական թիմում ներգրավված են՝ խոսքերի հեղինակ Արթուր Սարգսյան, կոմպոզիտոր՝ Վահագ Ռաշ։
Գործիքավորումը կատարել է Կարեն Արզումանյանը, ձայնային ռեժիսուրայի հեղինակն է Սերգեյ Գասպարյանը։
«Լռե» ստեղծագործության մեջ երաժշտությունը, բառերն ու վիզուալ պատումը միավորվել են՝ ստեղծելով ներդաշնակ պատմություն: