Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

«Լռե». Վահագն Ռաշ

Հայ երգիչ-երգահան Վահագ Ռաշը հանրությանն է ներկայացնում իր նոր ստեղծագործությունը՝ «Լռե»:

Այս բալլադային ռոք կատարումը  հույզերի, սիրո թեմայի յուրօրինակ մեկնաբանություն է։ Ուշագրավ է, որ երգն ուղեկցվում է ձեռքով նկարված անիմացիոն տեսահոլովակով, որի հեղինակը Հայկ Սայադյանն է:

Ստեղծագործական թիմում ներգրավված են՝  խոսքերի հեղինակ Արթուր Սարգսյան,  կոմպոզիտոր՝ Վահագ Ռաշ։

 Գործիքավորումը կատարել է Կարեն Արզումանյանը,  ձայնային ռեժիսուրայի հեղինակն է Սերգեյ Գասպարյանը։

 «Լռե» ստեղծագործության մեջ  երաժշտությունը, բառերն ու վիզուալ պատումը միավորվել են՝ ստեղծելով  ներդաշնակ պատմություն: