Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատել է Իրակլի Կոբախիձեին երկրի վարչապետի պաշտոնում։ Հեռարձակումը տեղի է ունեցել Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի կայքում ուղիղ եթերով։
«Ութսունչորս՝ կողմ, զրո՝ դեմ։ Բանաձևն ընդունվել է»,- ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Հինգշաբթի օրը Վրաստանի նոր՝ 11-րդ գումարման խորհրդարանի լիագումար նիստում «Վրացական երազանք» կուսակցությունը վստահություն է հայտնել Կոբախիձեի գլխավորած կառավարության նորացված կազմին, ինչպես նաև կառավարության ծրագրին։ Կառավարության նկատմամբ վստահությունն անհրաժեշտ է դարձել նոր խորհրդարանի ընտրությունից հետո։
Ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին, իսկ նոյեմբերի 25-ին կայացել է նորընտիր պատգամավորներին վստահություն հայտնելու ընթացակարգը։