Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այն ժամանակ դրոշի էժանագին շոուն էր, այժմ՝ օրհներգի . քաղտեխնոլոգը՝ Փաշինյանի՝ կենդանի հնչողությամբ օրհներգի հանձնարարականի մասին

28/11/2024
- Նորություններ, Տեղական

Բոլորս հիանալի հիշում ենք, որ Փաշինյանը տարիներ առաջ պետական դրոշի պատճառով սկանդալային, հիստերիկ շոու սարքեց, ինչի արդյունքում նույնիսկ մի երիտասարդի աշխատանքից ազատեցին։ Այժմ իր իսկ տված հանձնարարականը, որ իր մասնակցությամբ բոլոր միջոցառումներին պետական օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ, նույն սերիայից է, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Այսինքն՝ նա էմոցիոնալ մեսիջներ է տալիս հասարակության այն հատվածին, որն իրեն դեռևս ինչ-որ կերպ ընկալում է։ Փաշինյանը փորձում է այսկերպ գոնե պահպանել այն, ինչ մնացել է իր 80 տոկոսանոց ընտրազանգվածից (այն, իդեպ, այժմ բոլոր հարցումներով մինչև 15 տոկոս է)։ Նա փորձում է իր ընտրազանգվածին զգայական ուղերձներով ազդանշան տալ, որ վարչապետը դեռևս իշխանություն ունի, դեռևս ձեռքը խփում է սեղանին և հարցեր լուծում։

Այն ժամանակ դրոշի էժանագին շոուն էր, այժմ՝ օրհներգի էժանագին շոուն։ Նա ամեն օր ինչ-որ բան է հորինում, որպեսզի բոլորն այդ օրը դրա մասին խոսեն։ Դա կոչվում է «սպիտակ աղմուկ», որպեսզի թեման դառնա քննարկման առարկա»,- ասաց Վիգեն Հակոբյանը։

Քաղտեխնոլոգը շեշտեց՝ Փաշինյանի հայտարարությունները մի քանի ժամվա կյանք ունեն, քանի որ արդեն վաղը նա լրիվ ուրիշ հայտարարություն է անելու։
«Փաշինյանը տարածքներ է հանձնել Տավուշից, ամբողջությամբ հանձնել է Արցախը, ամբողջությամբ քանդել է պետականությունը, լրիվ այլասերել է հայ ժողովրդի կերպարը, արժեհամակարգային ռեվիզիոնիզմ է արել։ Այս ամբողջով նա ուզում է կոմպենսացնել այսպես կոչված իր պետականամետությունը։

Բայց սա, կրկնում եմ, զուտ շոու է, զուտ այսօրվա վերնագիր։ Ես մի քանի անգամ ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես կար խմբագիր, այնպես էլ մնացել է. նրա համար ամենակարևորն այդ պահի, այդ օրվա վերնագիրն է, որպեսզի կարողանար վաճառել այն ժամանակ իր թերթը, այժմ՝ իր վարկանիշը։ Ընդ որում՝ վաճառել այն զանգվածին, որն առաջնորդվում է նույն արժեհամակարգով՝ փորը կուշտ լինի, տակը՝ չոր»,- ասաց քաղտեխնոլոգը։

Վիգեն Հակոբյանը համոզմունք հայտնեց՝ Փաշինյանի նպատակը դատարկ թեման քնարկման առարկա դարձնելն է։

«Իսկ որևէ մեկը հարցրե՞լ է՝ որ երկրի օրհներգի մասին է խոսքը՝ Թուրքիայի, Ադրբեջանի… ինքը երկիր թողե՞լ է, որ երկրի օրհներգ էլ լինի։ Ո՞ր երկրի դրոշի և օրհներգի մասին են Փաշինյանն ու իր ուսապարկային հանրույթը խոսում։

Նա ամեն օր առիթը բաց չի թողնելու փուչ, անբովանդակ  թեմաներով լցնելու օրակարգը։ Շատ դեպքերում Փաշինյանին մանիպուլյացիաներն այնքան են դուր գալիս, որ նա խախտում է Սահմանադրությունը, օրենքը։ Արդեն չի հասկանում՝ sms-ներով ում կարող է հանել  կամ ում չի կարող  հանել աշխատանքից, ում կարող է պաշտոնի նշանակել։ Կարծում եմ՝ մի մեծ բորշչ էլ իր գլխում է, արդեն ինքն էլ չի հասկանում՝ ինչ է անում, որտեղ է շոուն, որտեղ՝ բովանդակությունը։ Իսկ դա գալիս է նրանից, որ չկա իրական օրակարգ։

Ես  շատ լավ հասկանում եմ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն ամեն օր եթերը լցնում արհեստական օրակարգով. որովհետև իր գլխավոր օրակարգերը, որոնք կապված են անվտանգային հարցերի, խաղաղության պայմանագրի հետ, և որոնցով նա լվանում է հասարակության ուղեղները, ձախողվել են և ձախողվում են։ Ամենայն հավանականությամբ, որևէ փաստաթուղթ, անգամ ֆորմալ առումով, խնդրահարույց է լինելու, որովհետև եթե անգամ ստորգարվի, այն ընդամենը թղթի կտոր է լինելու՝ մեկանգամյա օգտագործման անձեռոցիկից ավելի էժան։

Հասկանալի է, որ խաղաղության պայմանագիր կոչեցյալը, եթե անգամ ստորագրվի, չի աշխատելու, որովհետև բալանսը պահպանված չէ, այն զուտ փաստաթուղթ է լինելու»,- նշեց մեր զրուցակիցը։

Ըստ Վիգեն Հակոբյանի՝ երբ խաղաղության պայմանագրի թեման այլևս արգելակվում է, Նիկոլ Փաշինյանն սկսում է արհեստական տարբեր հարցեր առաջ քաշել, անգամ՝ սափրվել, տարաբնույթ հայտարարություններ անել։

«Բայց եթե նկատել եք, Փաշինյանն սկսել է կրկնվել, իսկ կրկնվում է, որովհետև նախապատրաստվում է ընտրությունների։ Ըստ էության, այն ռեպերտուարը, որով 2018 թվականին նա եկավ իշխանության, իսկ 2021-ին պահպանեց այն, կրկնվում է։ Նույն բաները նա այն ժամանակ էլ է ասել՝արագաչափեր, նախկիններին պատժել, կուլակաթափել և այլն»,- ամփոփեց քաղտեխնոլոգը։

Հիշեցնենք, որ ըստ Փաշինյանի՝ որևէ միջոցառման կազմակեպման ընթացքում ջրին, գինուն, բաստուրմային ու սուջուխին ավելի մեծ նշանակություն ու ուշադրություն են դարձնում, քան օրհներգին, որովհետև, նրա խոսքով, «Յութուբ»-ում հազար հատ օրհներգ կա։

«Հանձնարական եմ տվել՝ իմ մասնակցությամբ բոլոր միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ ու որոշակի որակական ստանդարտին համապատասխան»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, թե օրհներգի տեքստի մեջ ոչ մի բառի փոփոխություն չի կատարվում, միայն քառատողերրի դասավորվածության փոփոխություն է տեղի ունենում։

Նախորդ գրառումը

Իրակլի Կոբախիձեն ընտրվել է Վրաստանի վարչապետ

Հաջորդ գրառումը

Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին նոր մեղադրանք է ներկայացվել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զինծառայող է մահացել

21/07/2026
Նորություններ

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026
Նորություններ

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Հաջորդ գրառումը

Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին նոր մեղադրանք է ներկայացվել

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական