Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հարցը Սուրեն Պապիկյանի հետ թեժ զրույցի պատճառ դարձավ, բայց զգուշացումս հենց սա էր. Գեղամ Մանուկյան

25/11/2024
- Հրապարակախոսություն

ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ կոչ է ուղղել լրատվամիջոցներին այն հարցի շուրջ, ինչի մասին խոսում և ահազանգում էի օրերս Ազգային ժողովի դահլիճում: Այն անգամ Սուրեն Պապիկյանի հետ թեժ զրույցի պատճառ դարձավ, բայց զգուշացումս հենց սա էր. գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Խոսքը վերաբերում է հայկական մամուլում տարբեր երկրներից զինամթերքի, ռազմատեխնիկայի գնումների մասին տարատեսակ, ոչ պաշտոնական լուրերի շատ արագ տարածվելուն:

«Արժի որ հայկական լրատվադաշտի մեր գործընկերները ունկնդիր լինեն Պաշտպանության նախարարությանը և գործեն համադրված, միասնական, որովհետև դա վերաբերում է մեր երկրի ազգային անվտանգությանը և պետական շահին»,-նկատում է ընդդիմադիր պատգամավորը։

Նրա կարծիքով՝  մեկ հայտարարությունը շատ քիչ է լինելու հարցը կարգավորելու համար: Առ այդ, կան մի քանի գործողություններ, որ պետք է իրականացնել.

Պաշտպանության նախարարությունը շատ համադրված և ակտիվ համագործակցի լրատվամիջոցների հետ, ինչը վերջին շրջանում բավականին հաջող իրականացնում է:

Տարատեսակ ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների հետ պայմանագրեր կնքելիս առավել նախանձախնդիր լինել, որպեսզի բացառվի որևէ տեղեկության արտահոսքը:

Ցավոք, այս հարցը դարձել է նաև մեր երկրի անվտանգության սպառնալիք: Երկրի տեղեկատվական անվտանգության համար նաև պատասխանատու, ՀՀ բյուջեից միլիարդավոր դրամներով սնվող «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը շատ ավելի զբաղված է ներքաղաքական հարցերով, ֆեյքային գործունեությամբ, քան երկրի տեղեկատվական անվտանգության հարցերով:

Նշենք, որ ՀՀ ՊՆ-ը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ:

Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում:

Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ անգամ հորդորում է, նախքան նման նյութերը հրապարակելը, համապատասխան ճշտումներ և ճշգրտումներ կատարել պաշտպանական գերատեսչության հետ:

Նախորդ գրառումը

Հայաստանը ոչ միայն ոչինչ չշահեց COP29-ից, այլ Ադրբեջանն օգտագործեց միջազգային ընդարձակ լսարանը Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու․ Տիգրան Աբրահամյան

Հաջորդ գրառումը

Դեսպան Պիրունչիկը նստել է աղբատարի ղեկին ու նկարվել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը. Վահե Հովհաննիսյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Դեսպան Պիրունչիկը նստել է աղբատարի ղեկին ու նկարվել

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական