ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ուղիղ 11 օր առաջ Վիեննայում ավստրիական միջնորդությամբ կազմակերպած մի քննարկման էի հրավիրված, որի ժամանակ ադրբեջանցին ասել է ԲԱՌԱՑԻ նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. պարզապես ադրբեջանցին օրինակը Արցախով էր բերում:
Ու ես սա առաջին անգամ էի լսում ադրբեջանցիներից:
Կրկնում եմ՝ Փաշինյանը քիչ առաջ ասաց ԲԱՌԱՑԻ նույն տրամաբանությամբ միտք, որը ադրբեջանցի մի հայտնի քաղաքական գործիչ ասել էր ինձ հակադարձելիս»: