Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Նույն միտքը 11 օր առաջ ասաց ադրբեջանցին ու այսօր՝ Փաշինյանը. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ուղիղ 11 օր առաջ Վիեննայում ավստրիական միջնորդությամբ կազմակերպած մի քննարկման էի հրավիրված, որի ժամանակ ադրբեջանցին ասել է ԲԱՌԱՑԻ նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. պարզապես ադրբեջանցին օրինակը Արցախով էր բերում:

Ու ես սա առաջին անգամ էի լսում ադրբեջանցիներից:

Կրկնում եմ՝ Փաշինյանը քիչ առաջ ասաց ԲԱՌԱՑԻ նույն տրամաբանությամբ միտք, որը ադրբեջանցի մի հայտնի քաղաքական գործիչ ասել էր ինձ հակադարձելիս»: