Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ՌԴ զինված ուժերը համակցված հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտին. Պուտին

Ռուսաստանի զինված ուժերը համակցված հարված են հասցրել ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտին՝ ի պատասխան Ռուսաստանի վրա ամերիկյան և բրիտանական զինատեսակների հարձակումներին; Այս մասին արտակարգ ուղերձի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

Նրա խոսքով՝ արևմտյան արտադրության հեռահար հրթիռները հարվածել են Կուրսկի եւ Բրյանսկի մարզերի ռազմական օբյեկտներին։

«Նոյեմբերի 19-ին ամերիկյան արտադրության ATACMS վեց օպերատիվ-մարտավարական հրթիռներ, իսկ նոյեմբերի 21-ին բրիտանական «Storm Shadow» համակարգերի համատեղ հրթիռային հարձակման ժամանակ հարվածել են Ռուսաստանի Դաշնության տարածքում տեղակայված ռազմական օբյեկտներին Բրյանսկի և Կուրսկի մարզերում»,- ասել է Պուտինը։