Ամերիկացի գիտնականները հաստատել են իրենց գործընկերների այն եզրակացությունները, որ աղտոտված օդի երկարատև ազդեցությունը մեծացնում է կորոնավիրուսից մահվան հավանականությունը:
ԱՄՆ-ում Դանա Ֆարբեր քաղցկեղի ինստիտուտի և Տ․ Հ․ Չան հանրային առողջության դպրոցի մասնագետները երկրի մի շարք տարածքներում ուսումնասիրություն են անցկացրել՝ համեմատելով օդի վիճակը ցերեկը և COVID-19-ից մահացության մակարդակները։ Նրանք պարզել են, որ օդում (PM2.5) մանրացիր մասնիկների խտության նույնիսկ 1 մկգ/մ 3-ով փոքր աճը մեծացնում է մահվան վտանգը 10%-ով: