Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հրաժարվել է համատեղ լուսանկարվել Բաքվում ընթացող COP29 կլիմայական համաժողովի շրջանակում. պատճառը եղել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներկայությունը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Interia-ին հղումով:
«Սա պարոն նախագահի գիտակցված որոշումն էր։ Ընտանեկան լուսանկարը ընտանեկան լուսանկար է, պարոն նախագահը որոշել է, որ չի ցանկանում ընտանեկան լուսանկար ունենալ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ», – ասել է պորտալի զրուցակիցը։