Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Դուդան հրաժարվել է COP29-ի համատեղ լուսանկարից 

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հրաժարվել է համատեղ լուսանկարվել Բաքվում ընթացող COP29 կլիմայական համաժողովի շրջանակում. պատճառը եղել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներկայությունը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Interia-ին հղումով:

«Սա պարոն նախագահի գիտակցված որոշումն էր։ Ընտանեկան լուսանկարը ընտանեկան լուսանկար է, պարոն նախագահը որոշել է, որ չի ցանկանում ընտանեկան լուսանկար ունենալ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ», – ասել է պորտալի զրուցակիցը։