Շվեդ քաղաքական ակտիվիստ, բնապահպան Գրետա Թունդբերգը հրաժարվում է մեկնել Բաքու և մասնակցել այնտեղ կայանալիք COP29 համաժողովին։
Հարցազրույցում նա ասել է՝
*Ես չեմ գնալու Ադրբեջան և չեմ մասնակցելու COP29-ին։
* Դա ծայրահեղ կեղծավորություն է ՄԱԿ-ի կողմից COP-ն անցկացնել հերթական ավտորիտար նավթային պետությունում։
* Ադրբեջանի ռեժիմը մեղավոր է և՛ ադրբեջանցիներին ճնշելու, և՛ հայերի էթնիկ զտումների համար։
*Մի երկիր, որն այդքան կախված է հանածո վառելիքից և ծրագրում է ընդլայնել հանածո վառելիքի արտադրությունը, անց է կացնելու COP-ը:
* Դա ապտակ է բոլոր այն մարդկանց, որոնք տառապում են թե՛ կլիմայի փոփոխությունից, թե՛ ադրբեջանական ռեժիմից։