Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Տեսանյութ. Ադրբեջանի ռեժիմը մեղավոր է և՛ ադրբեջանցիներին ճնշելու, և՛ հայերի էթնիկ զտումների համար. Գրետա Թունդբերգ

Շվեդ քաղաքական ակտիվիստ, բնապահպան Գրետա Թունդբերգը հրաժարվում է մեկնել Բաքու և մասնակցել այնտեղ կայանալիք COP29 համաժողովին։

Հարցազրույցում նա ասել է՝

*Ես չեմ գնալու Ադրբեջան և չեմ մասնակցելու COP29-ին։

* Դա ծայրահեղ կեղծավորություն է ՄԱԿ-ի կողմից COP-ն անցկացնել հերթական ավտորիտար նավթային պետությունում։

* Ադրբեջանի ռեժիմը մեղավոր է և՛ ադրբեջանցիներին ճնշելու, և՛ հայերի էթնիկ զտումների համար։

*Մի երկիր, որն այդքան կախված է հանածո վառելիքից և ծրագրում է ընդլայնել հանածո վառելիքի արտադրությունը, անց է կացնելու COP-ը:

* Դա ապտակ է բոլոր այն մարդկանց, որոնք տառապում են թե՛ կլիմայի փոփոխությունից, թե՛ ադրբեջանական ռեժիմից։