Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 158-ի, հայտնում է SkyNews-ը։
Ամենաշատ տուժած Վալենսիայի շրջանում մահացել է 155 մարդ։
Նշվում է, որ կատարվում են մեծածավալ փրկարարական աշխատանքներ։ Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ ամենավատ տուժած շրջաններում էլ ավելի հորդառատ անձրևներ են սպասվում: