Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Իսպանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 158-ի

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 158-ի, հայտնում է SkyNews-ը։

Ամենաշատ տուժած Վալենսիայի շրջանում մահացել է 155 մարդ։

Նշվում է, որ կատարվում են մեծածավալ փրկարարական աշխատանքներ։ Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ ամենավատ տուժած շրջաններում էլ ավելի հորդառատ անձրևներ են սպասվում: