Ֆրանսիայում «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ» միջոցառումների շրջանակներում կայացավ «Անրի Վերնոյ» ցուցահանդեսի բացումը:
Հունիսի 17-23-ը Ֆրանսիայի Մարսել քաղաքում սփյուռքի նախարարությունը «Terre d՛Armenie» կազմակերպության եւ մի շարք գերատեսչությունների կողմից կազմակեպում է «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ» միջոցառումների շարք, որոնք կհեռարձակվեն Մարսելի հայկական «ARARAT TV» ուղիղ եթերով:
«Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթվա» շրջանակներում սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկեց նաեւ լիբանանահայ Մովսես Հերկելյանի եւ հայ նկարիչների նվիրաբերած նկարների ցուցահանդես-վաճառքը, որը կտեւի մինչեւ հունիսի 23-ը եւ նկարների վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրվի սիրիահայերի համար նոր թաղամասի կառուցման աշխատանքներին:
Իսկ «Միստրալ» սրահում կայացավ «Անրի Վերնոյ» ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որին մասնակցեցին Կլաուդիա Կարդինալեն, Օմար Շարիֆը, Ժակի Ներսեսյանը, Նատալի Ռուսելին, Իզաբել Սադոյանը եւ Հայաստանից ժամանած պատվիրակությունը: