Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՎԵՏԻՍ ՅԱՓՈՒՃՅԱՆԻ ԵՐԵՔ ՀԱՆԳՐՎԱՆՆԵՐԸ

19/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ

Կահիրեի ՌԱԿ պաշտոնաթերթ «Արեւի» նախկին երկարամյա խմբագիր, այժմ արդեն ավելի քան 20 տարի Ավստրալիայում հաստատված, ՀԲԸՄ-ի «Միութիւն» ամսաթերթի հայերեն բաժնի խմբագիր դոկտ. Ավետիս Յափուճյանն իր կյանքի երեք կարեւոր փուլերը ամփոփել է մի գրքույկում, որին տվել է «Կեանքէս ճակատագրական երեք հանգրուաններ» խորագիրը (մատենաշար «Արեգ»-3, Սիդնի, 2012):

Վաթսունութ էջից բաղկացած պրակը բացվում է իր կյանքի ընկերուհուՙ Անժել Միրզայանի հետ նախ նշանադրության (23 օգոստոս, 1959) եւ ապա ամուսնության (29 նոյեմբեր, 1959) ծանուցումներով: Այնուհետեւ այդ զույգ առիթներով տարբեր հաստատություններին կատարված նվիրատվություններն ու ընկերական շրջանակի շնորհավորագրերն են ներկայացված: Վերջում առաջին հանգրվանի ամփոփիչ տողերով դոկտ. Յափուճյանի խոսքն է, որտեղ խոստովանում է. «Կեանքի ընկերուհիի մը փնտռտուքի ընթացքին, կեանքն ու ժամանակը հաստատեցին, թե սխալած չէի իմ ընտրութեանս մէջ, քանի որ իմ կեանքի թանկագին ընկերուհիիս սահմանազանց համբերատարութեան, անհուն զոհաբերութեան, խոր հասկացողութեան շնորհիւ էր, որ ես կարողացայ բարձրանալ կեանքի սանդուխն ի վեր»:

Երկար տարիների կրթական փորձառություն ունեցող կողակիցըՙ Անժել Միրզայանը Կահիրեի Մերճանյան եւ Գալուստյան ազգային վարժարանների սիրված ուսուցչուհիներից է եղել եւ Ավստրալիա տեղափոխվելուց հետո շարունակել է պաշտոնավարել ՀԲԸՄ-ի «Ալեք Մանուկեան» շաբաթօրյա վարժարանում մինչեւ թոշակի անցնելը: Ավետիս եւ Անժել Յափուճյանները բախտավորվել են երկուՙ Արեգ եւ Մարո զավակներով, որոնք իրենց հերթին ծնողներին պարգեւել են հինգ թոռնիկներ:

Յափուճյանի կյանքի երկրորդ հանգրվանը պատմական գիտությունների թեկնածուի (արտասահմանումՙ դոկտորի) գիտական աստիճան ստանալն է մայր հայրենիքում: Գրքի այս բաժինը հագեցած է երախտագիտական անկեղծ զգացումներով հանդեպ ի թիվս ուրիշների, ինչպես ինքն է բնութագրում «մեծ մարդուն եւ մեծ հայուն»ՙ ակադեմիկոս Ռուբեն Զարյանին եւ նրա ընտանիքին: Այստեղ Յափուճյանը ներկայացնում է պատմագիտությամբ զբաղվելու առաջին մղումներից մինչեւ Երեւանում 1973-74 թվերին պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստանալու դժվարություններով առլեցուն ժամանակաշրջանը, իր խոսքերովՙ ոդիսականը: Ընտրված թեման է եղել (ղեկավարՙ դոկտ. պրոֆ. Վարդան Պարսամյան) «Թրքական արշավանքը Հայաստան եւ Բաթումի պայմանագիրը»:

Հայտնի մտավորականի կյանքի երրորդ հանգրվանը Ավստրալիա տեղափոխությունն է 1990 թվին, որտեղ սկզբնական շրջանի հոգեկան ընկճվածության ապրումներից հետո, իր իսկ խոստովանությամբ «գրելու իմ անյագ տենչանքս յագուրդ գտած ըլլալովՙ «Միութիւն» ամսաթերթին սիւնակներուն մէջ, հոգեկան բաւարարուածութեամբ կ՛ապրիմ… ծերութեանս օրերը կ՛անցընեմ երիտասարդական հոգիով ու աւիւնովՙ տեւապես գրելով եւ կարդալով»:

Գրքույկի վերջին էջերում Ավստրալիա մեկնումի առթիվ Կահիրեում տարբեր մշակութային հաստատությունների իրեն ի պատիվ տրված ողջերթի ընդունելությունների նկարագրականներն են եւ բարեկամների նրան ուղղված խոսքերը:

Ինչպես ճշմարիտ փաստերն են գերակայում Յափուճյանի երկու տասնյակից ավելի գիտական աշխատություններում («Հայ ժողովուրդի մեծ գոյամարտը եւ Հայաստանի Հանրապետութիւնը ստրկացնողները», «Արեւմտահայաստանի կորուստը եւ անոր պատասխանատուները», «Եւ վերածնաւ հայ ժողովուրդը հուրէն ու սուրէն» եւայլն), այնպես էլ այս գրքույկում գերիշխում են ճշմարտախոսությունն ու շիտակությունը:

Յափուճյանը անկեղծ է ե՛ւ իր գովասանքներում, ե՛ւ իր պարսավանքներում: Մաղձ չկա նույնիսկ իրեն հալածողների հասցեին: Նա իր խոսքերն ավարտում է շնորհակալական խոսքերով ուղղված բոլոր նրանց, ովքեր սատար են կանգնել իրեն իր կյանքի ողջ ընթացքում:

Երկար կյանք եւ քաջառողջություն նրան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱԼԷՊԸ ԵՎ ՍԻՆԿԱՓՈՒՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Հաջորդ գրառումը

«ԱՆՐԻ ՎԵՐՆՈՅ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՄԱՐՍԵԼՈՒՄ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

«ԱՆՐԻ ՎԵՐՆՈՅ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՄԱՐՍԵԼՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական