Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԶԳԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՓՈԽԱՐԵՆ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ԿՐԿԻՆ ԿԱՅԱՑԱՎ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԺՈՂՈՎ

19/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013

«Արաքս» շաբաթաթերթ
«Իրանահայեր» լրատվական ցանց
«Համայնք» լրատվական կայքէջ

Հունիսի 12-15-ը, Անթիլիասում, Լիբանան, Արամ Ա կաթողիկոսի նախագահութեամբ կայացավ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության Ազգային ընդհանուր ժողովը:

Չորսօրյա ժողովի օրակարգի հարցերն էին.

ա – Ազգային կենտրոնական վարչության քաղաքական եւ կրոնական ժողովների գործունեության քննարկում,

բ – Քրիստոնեական դաստիարակություն,

գ – Հայեցի կրթություն,

դ – Հայ դատ,

ե – Երիտասարդություն,

զ – Միջեկեղեցական հարաբերություն:

Յուրաքանչյուր չորս տարին մեկ գումարվող սույն ժողովում Թեհրանի հայոց թեմն, ըստ կանոնադրության, ունենում է տասը ներկայացուցիչ, ովքեր պիտի ընտրվեն Թեհրանի հայոց թեմի պատգամավորական ժողովի կողմից: Սակայն, ինչպես անցյալում, Դաշնակցություն կուսակցությունը շարունակելով մենատիրական իր արշավը, արհամարելով ժողովի համազգային բնույթը, թույլ չտվեց, որ ընդդիմադիր կողմից ոչ մի ներկայացուցիչ ընդգրկվի հիշյալ ցանկումՙ ստեղծելով զուտ կուսակցական կազմ, կարծես կուսակցության ընդհանուր ժողովի խնդիր կար եւ ոչ թե ազգային:

Երեւույթն այնքան տգեղ էր, որ անգամ կուսակցականները չհամբերեցին եւ «ընտրված» 10-ից 5-ը հրաժարվեցին, որից հետո, անձնափոխանորդներով հանդերձ, ընդամենը ութ հոգի Թեհրանից մեկնեց Անթիլիաս, որոնցից մեկըՙ Վարդան Վարդանյանը, ընդհանրապես կապ չուներ ներկայացուցչական կազմի հետ եւ Լիբանան էր մեկնում Արամ Վեհափառի հրավերով, իսկ թեՙ ո՞ւմ հաշվին, մեզ հայտնի չէ: Մեզ հայտնի չէ նաեւ այն պարագան, որ Վեհափառը Վարդանյանին որպես իր անձնական հյո՞ւրն էր հրավիրել, թե՞ շրջանցելով ԹՀԹ պատգամավորական ժողովինՙ սեփական նախաձեռնությամբ փորձել էր լրացնել Թեհրանի կիսատ պատվիրակությունը: Նամանավանդ, որ հյուրի հանգամանքով Անթիլիասում գտնվող Վարդան Վարդանյանը, վերջում «ընտրվել է» որպես Ազգային ընդհանուր ժողովի Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովում Թեհրանի հայոց թեմի ներկայացուցիչ:

Այսպիսով, ամոթալիորեն, ընդամենը երկու ամիս առաջ ընտրված պատվիրակության կեսը հրաժարվում էր կատարել կուսակցության կողմից իրեն պարտադրվող առաքելությունը, իսկ այդ բոլորի գլխին ավելորդ բարդություն էր թեմական խորհրդի ատենապետ Էդվարդ Բաբախանյանի անհասկանալիորեն Անթիլիաս չմեկնելը, ինչը տարբեր մեկնաբանությունների առիթ էր տալիս եւ ամենից առաջ կրկին օրակարգ բերում Սրբազան հորՙ Սեպուհ արք. Սարգսյանի եւ Դաշնակցության միջեւ առկա հակասությունների հարցը:

Կարեւոր է մատնանշել, որ Թեհրանի հայոց թեմի գործադիր մարմնիՙ թեմական խորհրդի անդամներից ոչ ոք չէր մասնակցում Անթիլիասում գումարված ազգային ժողովին:

Իսկ եթե Անթիլիասին ենթակա բոլոր թեմերն էլ Թեհրանի հայոց թեմի նման են ընտրել իրենց ներկայացուցիչներին ու նույն կերպ են նրանց ճամբել Ազգային ընդհանուր ժողով, ապա պիտի վկայել, որ նրանք լուրջ չեն վերաբերվում այդ ժողովին, որ այն ավելի շուտ ցուցադրական մի հավաք է, քան որոշակի նպատակ հետապնդող ժողով:

Համենայն դեպս, մեկ բան հստակ է, որ Թեհրանից Անթիլիաս ժամանած պատվիրակությունը չէր ներկայացնում թեհրանահայությանը, այլ, ընդամենը, նրա անունով ներկայացվող, մեծամասամբ կուսակցական մի խումբ:

Հիշատակված թեհրանահայ պատվիրակությունը, իր կամքից անկախ, անկարող էր առաջ քաշել այնպիսի հարցեր, որոնք հաշվի առնելով սփյուռքյան այժմու պայմաններն ու հրամայականները ու նաեւ առկա մարտահրավերները, Հայ ազգի ու եկեղեցու միասնության ամրապնդման նպատակով դրվեին սեղանի վրա, զոր օրինակՙ

ա – Հայաստանյայց առաքելական եկեղեցին վեր դասել որեւէ տեսակ խմբակային շահից եւ եկեղեցու նվիրյալներին հորդորելՙ ամենահիմնական առաքելությունը համարել ազգի զավակների միջեւ միասնության հիմքեր ստեղծելը եւ միասնություն քարոզելը:

բ – «Ամենայն հայոց» տիտղոսը Մայր աթոռ Ս. Էջմիածնի աներկբայելի մենաշնորհն է. մեկընդմիշտ վերջակետ դնել Անթիլիասի կողմից այդ տիտղոսը չարաշահելու հարցինՙ հայկական դաշտում եւ օտարների մոտ:

գ – Որոշակի եւ հստակ քաղաքականություն ճշտել եւ ծրագիր մշակել աղանդավորների քայքայիչ գործունեության դեմ պայքարելու համար:

դ – Հեռու աժանագին, լոզունգային մոտեցումներից, ՀՀ իշխանություններին պահանջներ ներկայացնել Հայաստանի կայունության ու զարգացման համար, մանավանդ ավերիչ արտագաղթը կասեցնելու ուղղությամբ:

ե – Հայ դատը համարել համահայկական մտահոգություն եւ գերհարց եւ այն զանազանել Դաշնակցություն կուսակցությունից եւ բարոյապես ու նյութապես պաշտպանել այդ ոլորտին նվիրված բոլոր անհատներից, կառույցներից ու կազմակերպություններից եւ հրաժարվել մինչ այժմ կատարվող խտրական եւ հատվածապաշտ գործունեությունից:

Հիշեցնենքՙ ազգային ընդհանուր ժողովը Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության բարձրագույն մարմինն է եւ գումարւում է չորս տարին մեկ, ուր քննարկման են դրվում ազգային-եկեղեցական կյանքի հետ առնչվող հիմնահարցերը, գնահատական տրվում Ազգային կենտրոնական վարչության կրոնական եւ քաղաքական ժողովների չորսամյա գործունեությանն ու կաթողիկոսության ենթակա թեմերի գործադիր իշխանությունների կատարած գործունեությանը եւ ըստ այնմ կատարում իր թելադրություններն ու առաջարկությունները առաջիկա տարիների գործունեության համար:

Նախորդ գրառումը

ՍԵՎԱՆՆ ԱՐԴԵՆ «ՄԵՌՆՈՂ» ԼԻՃ ՉԷ

Հաջորդ գրառումը

ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ԵՎ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՂՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ԵՎ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՂՆԵՐԻՆ

Լրահոս

Ի՞նչ է ասել Մերցը Փաշինյանին՝ Ալիեւից անմիջապես հետո. Հակոբ Բադալյան

23/07/2026

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գերմանիայի կանցլեր Մերցի հեռախոսազրույցը, որի ընթացքում անդրադարձել են թե երկկողմ՝ Հայաստան–Գերմանիա, թե Հայաստան–ԵՄ,...

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայերին

23/07/2026

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին. հայտնում է Ամերիկայի Հայ...

Ուղիղ. Կառավարության նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը

23/07/2026

https://www.youtube.com/watch?v=bZKrPLXKCDo

Ընդդիմությունը գնում է «պատերազմ». «Փաստ»

23/07/2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Քաղաքական նոր փուլի մեկնարկը Հայաստանում ոչ թե պարզապես օրենսդիր աշխատանքի սկիզբ է, այլ համակարգային, լարված և...

Տեսանյութ. Ռուբիոն չի պատասխանել լրագրողի հարցին. Մանիլայում Լավրով-Ռուբիո հանդիպումն ավարտվել է

23/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել են Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում. գրում է ՌԻԱ Նովոստին:...

Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. Վահե Հովհաննիսյան

23/07/2026

Ինչ ԿԱ և ՉԿԱ Հայաստանում 1. Հայաստանում ՉԿԱ քաղաքական կյանք։ Մենք չպետք է ձևացնենք, թե ունենք քաղաքական պրոցես, կամ ասենք...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական