Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող ռուսների թարմացված ցուցակը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

Պատժամիջոցների տակ գտնվող անձանց թվում են ՌԴ պաշտպանության փոխնախարարներ Պավել Ֆրադկովը, Ալեքսանդր Ֆոմինը և Վիկտոր Գորեմիկինը։

Բացի այդ, պատժամիջոցներն անդրադարձել են նաև Transmashholding-ի գլխավոր տնօրեն Կիրիլ Լիպային։

Թարմացված ցուցակում ներառված են 32 հոգու և բազմաթիվ ռուսական ընկերությունների անուններ։