«Հըզբոլլահի» նոր առաջնորդ Նաիմ Քասեմը՝ որպես գլխավոր քարտուղար, հանդես է եկել իր առաջին ուղերձով։
Նա խոստացել է շարունակել նաև մահացած առաջնորդ Հասան Նասրուլլայի բռնած ճանապարհը։
«Այստեղ մեր դիմադրությունը թույլ չի տվել Իսրայելին իրականացնել իր ծրագրերը, և մենք դեռ կարող ենք շարունակել պայքարը: Լավագույն պաշտպանությունը հարձակումն է»,- ասել է Նաիմ Քասեմը:
Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը սպառնացել է «Հըզբոլլահի» նոր գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմին։
Գալանտն այս մասին հրապարակել էր X հարթակում։
«Նշանակումը ժամանակավոր է և երկար չի տևի»,- երեկ գրել էր նա։