Կարեն Արտյոմի Ավետիսյան. ծնվել է 2003թ. հոկտեմբերի 27-ին, Կոտայքի մարզի Քասախ գյուղում:
Սովորել է գյուղի Ռոբերտ Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցում:
Հաճախել է նաև Մշակույթի տուն` դհոլի ու դաշնամուրի դասընթացների: Եղել է նաև Երկրապահ Կամավորական միության պատանի երկրապահ:
2021թ. ավարտել է դպրոցը, այնուհետև, 2022թ. հունվարի 24-ին զորակոչվել հայկական բանակ, մասնակցել սեպտեմբերյան եռօրյա մարտերին…
Մասնակցել է Իշխանասարի թիվ 191 մարտական դիրքի պաշտպանությանը, այնուհետև՝ սեպտեմբերի 13-ից Ադրեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված մարտական գործողություններին:
Ցուցաբերել է բացառիկ քաջություն, կամային բարձր որակներ, հակառակորդին հասցրել է մեծաթիվ կորուստներ. բարդ լեռնային պայմաններում առաջադրանքը կատարել է մեծ պատասխանատվությամբ, հայրենիքի հանդեպ նվիրվածությամբ և գիտակցումով:
Կարենը քաջի մահով ընկել է հանուն հայրենիքի սահմանների անառիկության` չխնայելով կյանքը:
Այսօր ոգեկոչում ենք բոլոր հերոսների հիշատակը, ում համար մահը իմացեալ անմահություն էր և ովքեր իրենց կյանքը դրեցին հայոց պետականության զոհասեղանին:
Ծառայության ընթացքում ի՜նչ ոգևորությամբ ու սիրով էր խոսում Գորիսի խրոխտ լեռների ու հրաշք բնության մասին։ Ու մի օր կարծես ամեն ինչ մթնեց, փոխվեցին գույները, մռայլվեց երկինքը։ Իսկ մեր քաջ ու արի տղաների կյանքի գնով հայրենիքը մնաց կանգուն։ Կարենը և շատ անձնազոհ երիտասարդներ անմահացան` դառնալով Մոնթեի, Անդրանիկի, Նժդեհի արժանի հետնորդները։
Նրանք անմահ են, նրանց երբեք բացակա չենք դնի։