Իսրայելի՝ Լիբանանի վրա հարձակումից ի վեր առնվազն 440 հազար մարդ լքել է այդ երկիրը։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Սիրիայի Կարմիր մահիկի ընկերության տվյալներով՝ սեպտեմբերի 23-ից ի վեր Լիբանանից Սիրիա սահմանը հատել է մոտ 440 հազար մարդ։
Փաստաթղթում նշվում է նաեւ, որ Իրաք է ժամանել եւս 22 հազար լիբանանցի։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսեց «Հյուսիսի նետեր» գործողությունը «Հըզբոլլահ»-ի կազմավորումների դեմ՝ լայնածավալ ավիահարվածներ հասցնելով լիբանանյան տարածքում շիա կազմակերպության ռազմական օբյեկտներին: Հոկտեմբերի 1-ի գիշերը Իսրայելի բանակը հայտարարեց հարավային Լիբանանի սահմանային շրջաններում ցամաքային գործողություն սկսելու մասին։