Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԻԿՈԼԱՅ ԲՈՐԴՅՈՒԺԱ. ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄՙ ՄԻԱՅՆ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

28/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Ղարաբաղյան հիմնախնդրի ռազմական լուծում գոյություն չունի, կարծում եմՙ միայն խաղաղ բանակցային գործընթացը կարող է կարգավորել այս բավականին բարդ ու երկարատեւ հակամարտությունը: Եվ կարգավորման այլ տարբերակներ լինել չեն կարող»: Սա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի տեսակետն է, որ երեկ հնչեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ տված համատեղ ասուլիսի ժամանակ: Ըստ Բորդյուժայիՙ կովկասյան իրողությունները վառ ապացույց են, որ շատ հեշտ է հրահրել հակամարտությունը, ուժի կիրառման մասին որոշում կայացնել, սակայն շատ բարդ է հետո վերադառնալ խաղաղ ընթացքի:

«Ցավոք, 90-ականներին բոլորս, այդ թվում եւ ես, դրա ականատեսը եղանք, երբ հետխորհրդային տարածքում հակամարտությունները մարդկային մեծ զոհերի բերեցին: Եվ մենք տեսանք, թե ինչքան բարդ է հետո խաղաղության հաստատումը տարածաշրջանում, այնպես որ, կարծում եմ, որոշ քաղաքական գործիչներ ուղղակի մոռացել են այդ ցավալի փորձը, եւ նրանց հարկավոր է հիշել, թե ի՞նչ է եղել 90-ականներին, եւ դրանով սառեցնել կրքերը», հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Բորդյուժան հավաստիացրեց, որ ՀԱՊԿ-ը հետեւում է գործընթացին, եւ տիրապետում է իրավիճակին, բայց կարգավորմանը վերաբերող հարցերով զբաղվում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Ես դեմ եմ, որ ով էլ լինի, այդ թվում եւ ՀԱՊԿ-ը, խառնվի այդ գործընթացին եւ ինչ-որ նոր գործիքներ ավելացվեն դրանում: Դա հակաարդյունավետ է», ասաց Բորդյուժանՙ այս կերպ պատասխանելով երկու օր առաջ Բաքվում ռազմական շքերթի ժամանակ Ալիեւի արած հայտարարություններին, թե պատերազմը չի ավարտվել, ավարտվել է դրա առաջին փուլը:

Ալիեւը նաեւ ասել էր, թե իրենք ի վիճակի են ղարաբաղյան հարցը լուծել նաեւ ռազմական ճանապարհով, սակայն տարածաշրջանի կայունությունը չխաթարելու համար իրենք առայժմ նախընտրում են խնդրի կարգավորման բանակցային ուղին:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը շեշտեց, որ մեր երկիրն իր տրամադրության տակ բավարար ռազմական տեխնիկա ունիՙ հակադարձելու հակառակորդի ոտնձգությանը:

«ՀՀ ԶՈՒ-ն համալրվում է նորագույն սպառազինություններով եւ ռազմական տեխնիկայով, որոնք որակական հատկանիշներով գերազանցում են ադրբեջանական սպառազինություններին: Հակառակորդի ամեն մի սպառազինության նոր մատակարարում իր մեջ, իհարկե մտահոգության էլեմենտներ պարունակում է, բայց խնդիրը մշտապես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում», ասաց Բաղդասարյանըՙ հավելելով, որ բարձր մակարդակի վրա է հայ-ռուսական ռազմավարական գործակցությունը, զենքի ռազմական տեխնիկայի մատակարարման գործընթացներն էլ շարունակվում են:

«Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը մտահոգում է Հայաստանին, սակայն մտահոգություններին զուգահեռ հավասարակշռությունը չի խախտվում, քանի որ Հայաստանն էլ է զենք ստանում»: Սա էլ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի տեսակետն է: Պերճախոս սուտ որակելով Ալիեւի հայտարարություններն այն մասին, որ ամեն պահի, ամեն ճանապարհով երկրի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի եւ Ղարաբաղում դարձյալ ադրբեջանական դրոշ կծածանվի, Քոչարյանը խոստովանեց, որ զարմանում է, թե Ալիեւն ինչպե՞ս չի հոգնում ամեն օր նույն խոսքերը կրկնելուց: «Նման բաներ հայտարարում է մի երկիր, որը պարտություն կրելուց հետո լացուկոծ էր դնում ամենուրեք: Եթե, իրոք, նա պատրաստ է այդպիսի քայլի գնալու, ամեն օր դրա մասին չի հայտարարի, այդ հայտարարությունն առաջին հերթին ուղղված է ներքին լսարանին, որովհետեւ արտաքին թշնամու կերպարն անընդհատ պահելը փոխանցում է ժառանգական ավտորիտար ռեժիմը»: Քոչարյանի մեկնաբանությամբՙ բանակցային գործընթացը երկու նպատակ է հետապնդում: «Եթե համանախագահները մի կողմից փորձում են նպաստել, որ կողմերը գան համաձայնության, բայց չեն գալիս, որովհետեւ բոլորի համար ակնհայտ է, որ դա Ադրբեջանի պատճառով է: Մյուս կողմիցՙ Ադրբեջանը երկընտրանքի առջեւ է, քանի որ այսպիսի պնդաճակատ քաղաքականությամբ, առկա ստատուս քվոյի պայմաններում ինքն է խթանելու Ղարաբաղի միջազգային ճանաչումը: Երկրորդ կարեւոր առաքելությունն այն է, որ 3 համանախագահները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում մշտական անդամներ ունեն, եւ օր չկա, որ հայտարարություն չլինի միայն խաղաղ կարգավորման մասին, վերջինը եղավ G8-ի ժամանակ, նրանց առաքելությունը կայանում է նրանում, որ այդ փխրուն զինադադարը կնքվել է 1994-ին, նորից չվերածվի ռազմական գործողությունների, եւ մենք պետք է ընդունենք, որ այդ առաքելությունը եւս կատարվում է եռանախագահների եւ Անջեյ Կասպրչիկի կողմից, որոնք մշտադիտարկումներ են անցկացնում»:

Ըստ Քոչարյանիՙ հենց սրանք են պատճառները, որ Ադրբեջանն անընդհատ փորձում է ազատվել համանախագահների ձեւաչափից կամ էլ առնվազն լղոզել, ինչպես նաեւ հարցը փորձել տանել այլ ատյաններ, որովհետեւ դա իր համար զսպաշապիկ է:

Նախորդ գրառումը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵԻՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՉՊԵՏՔ Է ՄՆԱ

Հաջորդ գրառումը

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական